20:11 26.08.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը կնպաստի երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հաստատմանը։ Փարիզի կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը չպետք է խանգարի Բելգրադի հետ լավ հարաբերություններին, ասել է Սերբիայի անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Միլովան Դրեցունը՝ անդրադառնալով օգոստոսի 29-ին Մակրոնի երկօրյա այցին Սերբիա:
«Ֆրանսիան Եվրամիության ամենաազդեցիկ երկրներից մեկն է: Նրա վերաբերմունքը ԵՄ անդամակցության թեկնածուների ընդլայնման և առաջմղման նկատմամբ չափազանց կարևոր է: Ֆրանսիայի ձայնը մեծ կշիռ ունի ԵՄ բոլոր կառույցներում և ընդհանրապես միջազգային ասպարեզում: Ակնկալում ենք, որ այս այցն իսկապես կամրապնդի երկկողմ հարաբերությունները այն երկրների միջև, որոնք գնում են դեպի ռազմավարական գործընկերություն: Նրանք ճանաչեցին Կոսովոյի կեղծ պետությունը, և մենք չպետք է թույլ տանք, որ դա շեղի մեզ և խանգարի մեզ լավ հարաբերություններ կառուցել այնտեղ, որտեղ կարող ենք: Նրանք ունեն լավ ղեկավարություն, լավ կառավարում, կարող են լինել մեծ ենթակառուցվածքային նախագծերի շատ լավ կատարողներ»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում Սերբիայի ռադիոն և հեռուստատեսությունը:
Սերբիայի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի ռազմական չեզոքության քաղաքականությունը մնում է անփոփոխ, իսկ Ֆրանսիայից Rafale կործանիչների ձեռքբերումը բխում է հանրապետության ազգային շահերից։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ապրիլի 8-ին և 9-ին Փարիզ կատարած այցի ժամանակ ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է Սերբիայի պաշտպանունակությունն ապահովելու համար։
23:59 05.08.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությանըՕգոստոսի 5-ից 7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հայաստանից մասնակցում են 26 շախմատիստներ. Դավիթ Ալեքսանյան՝ մինչև 18 տարեկան Ալլեն Հակոբյան՝ մինչև 18 տարեկան Վաչե Հովակիմյան՝ մինչև 16 տարեկան Վալտեր Գյուրջինյան՝ մինչև 16 տարեկան Մանվել Առաքելյան՝ մինչև 14 տարեկան Ալեքսանդր Ավանեսյան՝ […] ...
23:53 05.08.2025
JPost. Իսրայելը օգոստոսի 7-ին կքննարկի ամբողջ Գազայի «զինվորական գրավման» հարցըԻսրայելի անվտանգության կաբինետը օգոստոսի 7-ին կհավաքվի՝ քննարկելու ամբողջ Գազայի հատվածի «լիակատար ռազմական գրավումը», այդ թվում՝ այն տարածքների, որտեղ կարող են պատանդներ պահվել, հաղորդում է The Jerusalem Post-ը՝ առանց աղբյուրներին հղում անելու։ Ըստ թերթի՝ անվտանգության կաբինետը հրավիրելու որոշումը կայացվել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ Էյալ Զամիրի միջև անցկացված փակ […] ...
23:43 05.08.2025
Պետդեպարտամենտը հաստատում է, որ Ուիտկոֆն այս շաբաթ կմեկնի ՌուսաստանԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը այս շաբաթ կայցելի Ռուսաստան, սակայն հրաժարվել է բացահայտել օրակարգը։ «Նախևառաջ, նախագահն (խմբ. ԱՄՆ Դոնալդ Թրամփը) անկասկած նշել է, որ հատուկ բանագնաց Ուիտկոֆը այս շաբաթ կմեկնի Ռուսաստան։ Մենք կարող ենք դա հաստատել։ Ես ձեզ համար որևէ մանրամասներ չունեմ այն մասին, թե ինչ է դա ներառելու», […] ...
23:35 05.08.2025
Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացըՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք […] ...
23:22 05.08.2025
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Մետրոյի «Երիտասարդական» կայարանի շենքը՝ արդիականացված գեղարվեստական լուսավորությամբ»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:13 05.08.2025
Տավուշի մարզում բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 21-07»-ը․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4 երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Նոյեմբերյան–Բագրատաշեն ավտոճանապարհի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ […] ...