10:37 31.08.2024
Ինդոնեզիան պարտադրել է, որ բոլոր օտարերկրացիները ժամանելուն պես լրացնեն առողջապահական հարցաթերթիկ՝ մուտքի QR կոդ ստանալու համար, որը կօգնի կանխել կապկի ծաղիկի տարածումը: Այս մասին հայտնում է Ջակարտայում ՌԴ դեսպանատունը։
«Կապկի ծաղիկի ներթափանցման վտանգը երկիր նվազագույնի հասցնելու համար, 2024 թվականի օգոստոսի 28-ից Ինդոնեզիա ժամանող բոլոր օտարերկրացիները պետք է լրացնեն էլեկտրոնային ձևաթուղթ համապատասխան բժշկական անցագիր ստանալու համար՝ QR կոդի տեսքով»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ երկիր մուտք գործողների համար նախատեսված հարցաթերթիկում պետք է նշվեն նրանց բժշկական պատմությունը, վերջին շփումները և ճանապարհորդության վերջին կետը։
18:20 01.05.2025
Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի ԱնրիՖրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...
18:11 01.05.2025
Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասինԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:54 01.05.2025
Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները շարունակվում են. Մայք ՈւոլցՈւկրաինական կարգավորման շուրջ ԱՄՆ-Ռուսաստան բանակցային գործընթացն առաջընթաց է ապրում, Վաշինգտոնը կարծում է, որ համաձայնությունը դեռ հնարավոր է։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Գործընթացը առաջ է գնում: Երբեմն այն արտահայտվում է վերելքներով և վայրէջքներով»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը վերանայում է […] ...
17:44 01.05.2025
Մայիսի 3-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է չկայանալ. AxiosՄայիսի 3-ին Հռոմում նախատեսված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական խորհրդակցությունների հերթական փուլը կարող է հետաձգվել։ Այս մասին հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է կայանար այս շաբաթ օրը՝ Հռոմում, հավանաբար կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ», – գրել է Ռավիդը X-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ...
17:33 01.05.2025
ՌԴ դեսպանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզումՀայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսեյ Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցիչների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ։ Ինչպես հայտնում են դեսպանատնից, Վանաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՌԴ դեսպանի միջև քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտների հետ մարզի միջև տնտեսական համագործակցության խորացման հարցեր։ Քննարկման առանցքում […] ...