Կատարելագործվում են մասնավոր պահնորդական գործունեությունն ու լիցենզավորման պայմանները. քննարկվել է ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Կատարելագործվում են մասնավոր պահնորդական գործունեությունն ու լիցենզավորման պայմանները. քննարկվել է ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունը

19:12 02.09.2024

Քննարկվել է ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունը: Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի ու Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունների պետերը, նախարարության իրավասու ստորաբաժանումների, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաև մասնավոր պահնորդական ծառայությունների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկման մասնակիցներն ընդգծել են ներառական ձևաչափով հանդիպումների կարևորությունը և ներկայացրել նկատառումներ ինչպես նախարարության կողմից նախապատրաստված՝ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթի, այնպես էլ ոլորտի զարգացմանը խոչընդոտող այլ խնդիրների վերաբերյալ, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մասնավոր պահնորդական ծառայությունների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները մեկշաբաթյա ժամկետում ՆԳՆ ներկայացնեն առարկայական և հիմնավորված առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն օրենսդրական նախագծերի փաթեթի լրամշակման գործընթացում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Իրանին

10:32 21.06.2025

Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Իրանին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանին: Նա նաև դիվանագիտական ​​լուծման հույս է հայտնել : «Հուսով եմ՝ սխալվում եմ, քանի որ արդեն չափազանց շատ ուժեր են ներգրավված։ Երրորդ ամերիկյան ավիակիրն իր ամբողջ կոնտինգենտով շարժվում է ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, […] ...

Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից

10:10 21.06.2025

Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է: ...

Հրդեհ վագոն-տնակում

09:50 21.06.2025

Հրդեհ վագոն-տնակում

Հունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

09:21 21.06.2025

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 17:49-ին ՝ 124 հազար բնակչություն ունեցող Սեմնան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Թեհրանում, Ղոմում և Քարաջում։ ...

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

09:00 21.06.2025

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […] ...

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

08:30 21.06.2025

Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

Հունիսի 21-ին, ժամը 01:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի Սահմանապահների փողոցում կայանած ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Սահմանապահների փողոցի սկզբնամասում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած տեղափոխել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։37-ին, մարվել՝ […] ...

BACK_TO_TOP