Շնորհավորանքի հանդիսավոր արարողություն առաջին դասարան հաճախող երեխաների համար. ԿԳՄՍՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Շնորհավորանքի հանդիսավոր արարողություն առաջին դասարան հաճախող երեխաների համար. ԿԳՄՍՆ

19:28 02.09.2024

Գիտելիքի և դպրության օրվա շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն։

Միջոցառմանը մասնակցել է շուրջ 500 երեխա՝ Երևանի տարբեր վարչական շրջաններից. նրանց համար կազմակերպվել է «Օլիմպիկուս» մուլտֆիլմի դիտում։

Երեխաներին ողջունել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Միջոցառումը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համագործակցությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ նրանց մաղթելով բարի երթ.

«Ձեզ համար գուցե մի փոքր բարդ, բայց շատ հետաքրքրիր նոր ճանապարհ է բացվում, որտեղ ձեզ սպասվում են նոր գիտելիքներ ու կարողություններ: Մաղթում եմ, որ բազմաբովանդակ և հետաքրքիր ուսումնառություն ունենաք և նոր բացահայտումներ կատարեք գիտելիքի անհուն աշխարհում»:

«Օլիմպիկուս» մուլտֆիլմը, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի, միտված է սեփական ուժերին հավատալու, երազանքի հետևից գնալու ձգտմանը, ինչը շատ կարևոր է երեխաների համար:

Նրա խոսքով՝ դպրոցներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են դպրոցում կրթության որակի փոփոխությանը, ուսուցիչների կարողությունների զարգացմանը, դպրոցներում նոր միջավայրի ստեղծմանը: Այս համատեքստում Ա. Սվաջյանը կարևորել է ուսուցիչների ու ծնողների համատեղ ջանքերը. «Բոլորս իրար աջակցելով կարող ենք ապահովել այն արդյունավետ կրթության ճանապարհը, որ ուզում ենք մեր երեխաների համար»:

Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ նոր չափորոշչի ներդրման դրական արդյունքներն արդեն նկատելի են, որի մասին վկայում են նախորդ տարվա միջազգային ուսումնասիրությունները, որը կատարվել է Համաշխարհային բանկի կողմից: Սակայն գործընթացի ամբողջական արդյունքների համար ժամանակ ու համբերատարություն են պահանջում.

«Թեև առաջին դասարանում չափորոշիչը դեռ ներդրված չէ, բայց ուսուցիչներն արդեն իսկ վերանայում են իրենց մոտեցումները դասընթացի կազմակերպման ողջ գործընթացում: Վստահ եմ՝ այն դրական սպասումները, որ ունեն ուսուցիչները, արդարացվելու են իրենց իսկ ջանքերով»,- ասել է Ա. Սվաջյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ևս շնորհավորել է առաջին դասարանցիներին և նշել, որ ամեն ինչ արվելու է՝ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ և բովանդակային դարձնելու համար:

Ֆիլմը դիտելուց հետո երեխաները ստացել են խրախուսական նվերներ, ինչպես նաև քննարկել են մուլտֆիլմը, հայտնել իրենց կարծիքն ու տպավորությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

10:47 21.06.2025

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

Իրանն իրավունք ունի մշակել միջուկային ծրագիր և օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաների խաղաղ նպատակներով կիրառման ծրագրեր ունենալ», – ասել է Ռուսաստանի նախագահը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Իրանին, «ինչպես նախորդ տարիներին, տրամադրել անհրաժեշտ օգնություն և աջակցություն» […] ...

Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Իրանին

10:32 21.06.2025

Վուչիչը կարծում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Իրանին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող լարվածության վերաբերյալ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանին: Նա նաև դիվանագիտական ​​լուծման հույս է հայտնել : «Հուսով եմ՝ սխալվում եմ, քանի որ արդեն չափազանց շատ ուժեր են ներգրավված։ Երրորդ ամերիկյան ավիակիրն իր ամբողջ կոնտինգենտով շարժվում է ոչ միայն դեպի Հնդկական օվկիանոս, […] ...

Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից

10:10 21.06.2025

Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մբապեն տնային պայմաններում կշարունակի բուժումը և աստիճանաբար կվերադառնա մարզումներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ինքնազգացողությունը վատացել է, և նա փակվել է հյուրանոցի համարում: Բժիշկները պարզել էին, որ նրա մոտ ստամոքսաաղիքային բորբոքում է: ...

Հրդեհ վագոն-տնակում

09:50 21.06.2025

Հրդեհ վագոն-տնակում

Հունիսի 20-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 22:07-ին: Այրվել են վագոն-տնակը […] ...

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

09:21 21.06.2025

Իրանում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ

5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով ժամը 17:49-ին ՝ 124 հազար բնակչություն ունեցող Սեմնան քաղաքից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը զգացվել է Թեհրանում, Ղոմում և Քարաջում։ ...

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

09:00 21.06.2025

«Բարսելոնան» ցանկանում է ազատվել 7 ֆուտբոլիստից

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ազատվել 7 ֆուտբոլիստից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելուց հետո ակումբը մոտ է «Աթլետիկի» աստղ Նիկո Ուիլյամսի գործարքն ավարտելուն, և անհրաժեշտություն է առաջացել պահպանելու ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Կատալոնացիները ցանկանում են ազատվել Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաու Վիկտորից, Պաբլո Տոռեից, Ինյակի Պենյայից, Անդրեաս Քրիստենսենից […] ...

BACK_TO_TOP