ԱԺ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են էներգամատակարարման համակարգի խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+26.09 oC

ԱԺ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են էներգամատակարարման համակարգի խնդիրները

15:25 03.09.2024

Վերջին շրջանում թե’ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ թե’ պատգամավորների` տարբեր բնակավայրեր այցերի ընթացքում քաղաքացիները մշտապես բարձրաձայնում են էներգամատակարարման համակարգում գոյություն ունեցող խնդիրները, ասել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:

Հարցին անդրադարձ է եղել սեպտեմբերի 3-ին հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում: Մասնակցել են պատգամավորներ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը եւ այլք:

Քննարկման ընթացքում պատգամավորները մանրամասն ծանոթացել են էլեկտրամատակարարման ոլորտի խնդիրներին, խոսել դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:

Կառավարության ներկայացուցիչներն ընդգծել են, որ համաձայն 2016-2027 թվականների իր ծրագրի` ՀԷՑ-ը ծավալային առումով կատարում է իր ներդրումները. շեղումները պայմանավորված են նոր սպառողների ավելացմամբ:

Քննարկման մասնակիցները փաստել են, որ նմանատիպ խնդիրների մեր քաղաքացիները բախվում են նաեւ «Վեոլիա ջուր» ՓԲԻ-ի սպասարկման ընթացքում:

Վահե Ղալումյանի խոսքով հարցի վերաբերյալ քննարկումները կլինեն շարունակական:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներում

08:45 06.08.2025

Սլովակիայի նախագահը հրաժարվել է քաղաքացիներին թույլ տալ ծառայել օտարերկրյա բանակներում

Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մերժել է իր համաքաղաքացիների բոլոր խնդրանքները՝ օտարերկրյա բանակներում ծառայելու թույլտվության վերաբերյալ, հաղորդում է TASR լրատվական գործակալությունը։ Սլովակիայի նախագահի պաշտոնը 2024 թվականի հունիսի 15-ին ստանձնած Պելեգրինիին դիմել են հանրապետության յոթ քաղաքացիներ՝ օտարերկրյա պետությունների բանակներում ծառայելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Նրանցից վեցը մտադիր էին միանալ Ուկրաինայի զինված ուժերին, իսկ մեկ անձ խնդրել էր Ռուսաստանի […] ...

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

08:35 06.08.2025

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել միջազգային ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա

Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակումն ու Գազայի հատվածում պատերազմի դադարեցումն ապահովելու համար, ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում պատերազմը սկսելու համար՝ Իսրայել ներխուժելով և վայրագություններ կատարելով։ ՀԱՄԱՍ-ը նաև պատասխանատու է այս պատերազմը շարունակելու […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:25 06.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

08:15 06.08.2025

Հրդեհի ահազանգ Վաղարշապատ քաղաքում

Օգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Ըստ նախնական տվյալների հրդեհը […] ...

Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ

08:10 06.08.2025

Օգոստոսի 7-8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ

Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ ...

Հրդեհ Արտանիշ գյուղում

08:00 06.08.2025

Հրդեհ Արտանիշ գյուղում

Օգոստոսի 5-ին, ժամը 17։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 22:00-ին։ Այրվել է երկհարկանի տունը (240 քմ)։ ...

BACK_TO_TOP