Կիևյան փողոցում փոխհրաձգության մասնակից, հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. վերջինս կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Կիևյան փողոցում փոխհրաձգության մասնակից, հետախուզվողներից մեկը հայտնաբերվել է. վերջինս կալանավորվել է

11:47 04.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2024 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Դեպքի մասին Քննչական կոմիտեն ավելի վաղ հանդես էր եկել հաղորդագրությամբ, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

«Հաղորդման առթիվ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու պահելու, փոխադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել և շարունակում են կատարվել քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն էր տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Արդյունքում, պարզվել է առերևույթ կրակոցներ արձակած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ դեպքի օրը Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի բակային տարածքում, Երևան քաղաքի բնակիչներ Ե․Գ․-ն և Ռ․Ու․-ն,  իրենց անձի կարծեցյալ առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ցուցադրելու նպատակով, խախտելով մարդկային համակեցության կանոնները, հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ հնչեցնելով, ապօրինի կերպով ձեռք բերված, իրենց մոտ պահվող հրազենով միմյանց ուղղությամբ անկանոն կրակոցներ են արձակել՝ անհանգստության և տագնապի զգացողություն առաջացնելով տվյալ տարածքի բնակիչների և պատահական անցորդների մոտ։

Իրականացված ապացուցողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ հիշյալ դեպքից օրեր առաջ ևս կողմերի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ նույնպես հնչել են կրակոցներ:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ շենքի շքամուտքի դիմաց, հայտնաբերվել և առգրավվել էին կրակված պարկուճներ, գնդակ, նույն վայրում կայանված, տևական ժամանակ չշահագործվող «Subaru» մակնիշի ավտոմեքենայի անվաթևի վրա՝ կրակոցի արդյունքում առաջացած վնասվածք (անցք): Նշանակվել էր դատաձգաբանական փորձաքննություն:

Իրականացված միջոցառումներով պարզվել էր, որ դեպքի օրը հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոններ քաղաքացիներ ընդունվելու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել:

Ձեռք բերված փաստերի հիման վրա որոշում էր կայացվել վերոնշյալ 2 անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում օրերս հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

BACK_TO_TOP