Վինիսիուսն առաջարկել է Իսպանիային զրկել ԱԱ-2030-ից, եթե երկրում շարունակվեն ռասիզմի դրսևորումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+13.95 oC

Վինիսիուսն առաջարկել է Իսպանիային զրկել ԱԱ-2030-ից, եթե երկրում շարունակվեն ռասիզմի դրսևորումները

20:34 04.09.2024

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուսը կարծում է, որ ՖԻՖԱ-ն պետք է քննարկի Իսպանիային 2030թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերն ընդունելու հնարավորությունից զրկելու հարցը, եթե երկրում չկարգավորվի ռասիզմի հետ կապված խնդիրը։ ԱԱ-2030-ն անցկացվելու է երեք երկրում՝ Իսպանիայում, Պորտուգալիայում ու Մարոկկոյում։

«Մինչև 2030 թվականը շատ ժամանակ կա փոփոխություններ կատարելու համար։ Հուսով եմ՝ Իսպանիան կփոխվի և մարդիկ կգիտակցեն, թե որքան լուրջ բան է մարդուն մաշկի գույնի համար անպատվելը։ Կարծում եմ՝ եթե մինչև 2023 թվականն իրավիճակը չփոխվի, պետք է փոխել աշխարհի առաջնության մրցավայրը։ Ֆուտբոլիստներն իրենց հարմարավետ ու անվտանգ չեն զգա մի երկրում, որտեղ կան ռասիզմի դրսևորումներ։

Ցանկանում եմ հնարավոր ամեն բան անել, որպեսզի իրավիճակը փոխվի, քանի որ Իսպանիայում շատ մարդիկ ռասիստ չեն։ Դա մարդկանց փոքր խումբ է, որը փչացնում է մի երկրի համբավը, որտեղ ապրելը շատ հաճելի է»,- բրազիլացու խոսքերը մեջբերում է CNN-ը։

Իսպանիայի Լա լիգայի խաղերի ժամանակ Վինիսիուսը մի քանի անգամ հայտնվել է ռասիստական սկանդալի կենտրոնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

20:13 15.05.2025

Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...

SHANTNEWS

20:00 15.05.2025

SHANTNEWS

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

19:54 15.05.2025

Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո Կապելոն

Լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...

46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլը

19:47 15.05.2025

46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...

Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր

19:43 15.05.2025

Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 12-րդ հանրապետական մրցույթը, որի աջակիցն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռնել պատանի կոմպոզիտորներին՝ ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի անդամ: Այս տարի մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր՝ երկու տարիքային խմբերում: Կրտսեր […] ...

«Կրթության առաքելությունը երկրի մրցունակության ապահովումն է անհատական և հանրային մակարդակներում». Ժաննա Անդրեասյան

19:39 15.05.2025

«Կրթության առաքելությունը երկրի մրցունակության ապահովումն է անհատական և հանրային մակարդակներում». Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը, որն անցկացվել է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի շրջանակում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իրազեկել է, որ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել և Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որում […] ...

BACK_TO_TOP