10:28 05.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է հերթական անդրազգային հանցավոր կազմակերպությունը, տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։
«Վարութային և ապացուցողական համակարգված, լայնածավալ գործողությունների արդյունքում պարզվել են հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների, տուժած թվով 7882 քաղաքացիների ինքնությունները, հափշտակության մեխանիզմը, ինչպես նաև՝ հափշտակված գումարների չափը, որոնք, քննության տվյալներով, կազմում են 10.135.167. 956 ՀՀ դրամի համարժեք ֆինանսական միջոցներ:
Քննությամբ պարզվել է, որ կազմակերպության անդամները, համացանցային տարբեր հարթակներում շահավետ ֆինանսական ներդրումներ կատարելու պատրվակով, ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, վարձակալելով հարմարավետ գրասենյակային տարածքներ, մշակելով վարքագծի կանոներ, կիրառելով կեղծանուններ՝ համակարգչային եղանակով տարբեր երկրների քաղաքացիներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի ֆինանսական միջոցներ և ստացել դրանք տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի և Ուկրաինայի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ, տևական ժամանակ համակարգչային հափշտակությունների, փողերի լվացման հետ կապված համասեռ հանցագործություններ կազմակերպելու և իրագործելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով միմյանց հետ, 2020թ. դեկտեմբերին ստեղծել և մինչև 2023թ. նոյեմբեր ղեկավարել են կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ հավաքագրելով և ներգրավելով կազմակերպության մոտ երկու հազար անդամների: Վերջիններիս գործողությունները ղեկավարելու և համակարգելու նպատակով ստեղծել են բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք և կատարել դերաբաշխում՝ ըստ մասնագիտացման:
Այնուհետև մշակել են վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր և հետևել դրանց պահպանմանը, ներդրել են հանցագործությունների կատարման հստակ և մանրակրկիտ մտածված մեխանիզմեր:
Մասնավորապես՝ ուղղորդել են կազմակերպության անդամների քայլերի հաջորդականությունը, սովորեցրել ներդրումներ կատարելու և հավելյալ մեծ եկամտաբերությամբ գումարներ վաստակելու ցանկություն հայտնած անձանց գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքներ, ապահովել են անհրաժեշտ համակարգիչներով, այլ տեխնիկական և ծրագրային միջոցներով, մեծաթիվ օգտատերերի գայթակղելու նպատակով սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ և վստահությունն ամրապնդելու համար ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային տասնյակ կայքեր: Վարձակալել են հարմարավետ գրասենյակային տարածքներ, որտեղ մուտքը վերահսկել են այցեքարտերով և նույնականացմամբ, ստեղծել աշխատանքի, հանգստի ու ժամանցի համար հարմարավետ պայմաններ, ներդրել անդամների ակտիվությունը խրախուսող հավելյալ վարձատրության համակարգեր:
Հանցավոր գործունեությունը քողարկելու և դրա բացահայտումը անհնարին դարձնելու կամ դժվարացնելու նպատակով ձեռնարկել են մի շարք միջոցներ. հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները, դրամական փոխանցումները կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կրիպտոհաշիվները, տուժողների անվամբ քողարկել են կիրառվելիք հաշվեհամարները, օգտագործել են ինտերնետ հասանելիության աղբյուրը խեղաթյուրող ծրագրեր, էլեկտրոնային տվյալները պահպանել են համացանցային ամպային տիրույթներում /Cloud/, դրանցում առկա տեղեկատվության հայտնաբերումից զերծ մնալու նպատակով նախատեսել են անակնկալ այցելուների դեպքում համակարգչային սարքավորումների էներգամատակարարումը միաժամանակ դադարեցնելու եղանակ, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ, տեսախցիկները փակված և հեռահար եղանակով համացանցին հասանելիություն ստացող բջջային հեռախոսներ, խմբերի կազմում իրավապահ մարմինների աշխատակիցների կամ համագործակցող անձանց ներդրվելուց խուսափելու նպատակով իրականացրել են նոր ներգրավվող աշխատակիցների՝ տարբեր միջոցներով ստուգումներ, աշխատակիցների տվյալների բացահայտումից խուսափելու համար նրանց տրվել են կեղծանուններ ու հերթական համարներ, հրահանգավորել են՝ հնարավոր խնդիրների դեպքում համապատասխան վարքագծի կանոնների վերաբերյալ, տեղադրել և գործարկել են էլեկտրոնային տվյալների և այլ կրիչների ոչնչացման մեխանիզմներ:
Պարզվել է, որ հանցավոր խմբի անդամներն օգտագործել են դրանց շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը հնարավոր ռիսկերից ապահովագրող՝ գոյություն չունեցող ընկերությունների կայքեր, որոնց մատնանշմամբ, հեռահաղորդակցության ընթացքում տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո, ուղղորդել են իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին տարբեր չափերի գումարներ փոխանցել, բանկերի կողմից փոխանցումներ կատարելու թույլտվության համար վճարումներ կատարել։ Այդ և այլ պատրվակներով պահանջելով կատարել հավելյալ գումարների փոխանցումներ՝ ապօրինի իրենցն են դարձրել տարբեր երկրների ավելի քան 7882 քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 10.135.167. 956 ՀՀ դրամ ֆինանսական միջոցները և ստացել դրանք տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և անջատված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»,-ասված է հաղորդագրության մեջ։
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...
21:30 07.07.2025
ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումինՀուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...