17:00 14.09.2018
ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ հրապարակվել է 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական շարժընթացի ընդհանուր վիճակագրական պատկերը՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների հետ: Տեղեկացվել է նաև, որ հանրային առավել մեծ ուշադրության արժանացող կոռուպցիոն հանցատեսակներով քրեաիրավական շարժընթացն առավել մանրամասն կներկայացվի առանձին:
Ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հետևյալ պատկերը.
1. Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախություն
Նախապատրաստված 45 նյութերով հարուցվել են քրեական գործեր, ինչը 2017թ. 1-ին կիսամյակի ցուցանիշը (ընդամենը 4 նյութ) գերազանցում է 11 անգամ: Այս հանցագործության հատկանիշներով 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված 63 գործով քրեական հետապնդում է իրականացվել 9 անձի նկատմամբ: Մինչդեռ 2017թ. առաջին կիսամյակում այս հանցատեսակով վարույթում քննված 9 գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդամենը 1 անձ:
2. Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացում կամ վատնում
Հարուցվել է 175 քրեական գործ այն դեպքում, երբ 2017թ. առաջին կիսամյակում հարուցվել է 25 քրեական գործ, այսինքն՝ 7 անգամ քիչ: Եթե 2018թ. նշված ժամանակահատվածում վարույթում քննվել է 234 քրեական գործ, ապա 2017թ. նույն ընթացքում՝ 88 կամ 2.65 անգամ քիչ: Քրեական հետապնդում է իրականացվել 57 անձի նկատմամբ, ինչը 24-ով կամ 73%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակում արձանագրված վիճակից: Վարույթն ավարտված 52 քրեական գործից 14-ը՝ 24 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
3. Պաշտոնեական լիազորությունների չարաշահում
Հարուցվել է 85 քրեական գործ, որը 15-ով կամ 21%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակի ցուցանիշից: Նշված հանցագործության հատկանիշներով վարույթում քննվել է 166 քրեական գործ, որոնցով քրեական հետապնդում է իրականացվել 64 անձի նկատմամբ, ինչը կրկնակի ավելի է 2017թ. առաջին կիսամյակի վիճակի համեմատ՝ (32): Ավարտվել է 69 գործի վարույթ, և 17 քրեական գործ՝ 35 անձի վերաբերյալ (2017թ.1-ին կիսամյակում՝ 15 գործ 27 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատարաններում քննվել է այս հանցագործության հատկանիշներով 14 քրեական գործ՝ 22 անձի վերաբերյալ: 11 գործով 18 անձ դատապարտվել է, որից 8-ը՝ ազատազրկման, 7-ը՝ տուգանքի, 1-ը՝ հիմնական այլ պատժի, 2-ի պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
4. Պաշտոնեական կեղծիք
Այս հանցակազմով հարուցվել է 39 քրեական գործ, որը 30 տոկոսով ավելի է 2017թ.1-ին կիսամյակի արդյունքից՝ 30 քրեական գործ: Վարույթում քննվել է 73 քրեական գործ, որից ավարտվել է 24-ը: 13 գործ՝ 14 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված գործերով քրեական հետապնդում է իրականացվել 47 անձի նկատմամբ՝ որը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (24 անձ):
5. Ապօրինի հարստացում
2018թ. 1-ին կիսամյակում նախապատրաստվել է 2 նյութ, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Դրանց նախաքննությունը ներկայումս շարունակվում է: Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 անձի նկատմամբ:
6. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալ
Նախապատրաստված բոլոր 15 նյութերով հարուցվել են քրեական գործեր: Համեմատության համար նշենք, որ այս հանցակազմով 2017թ. առաջին կիսամյակում հարուցվել է ընդամենը 1 քրեական գործ: 2018թ. նույն ընթացքում նշված հանցագործության վերաբերյալ վարույթում քննվել է 20 քրեական գործ, որոնցից 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 անձի նկատմամբ:
7. Կաշառք ստանալ, տալ, կաշառքի միջնորդություն
Հաշվետու շրջանում այս հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 56 քրեական գործ՝ կրկնակի ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (28 քրեական գործ): Վարույթում քննվել է 106 քրեական գործ, ինչը ևս կրկնակի ավելի է 2017թ. առաջին կիսամյակի արդյունքից: Վարույթն ավարտված քրեական գործերից 19-ը՝ 49 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 12 գործ՝ 18 անձի վերաբերյալ:
Վարույթում քննված գործերով քրեական հետապնդում է իրականացվել 115 անձի նկատմամբ, ինչը 61-ով կամ 113%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակի համեմատ:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...