11:06 10.09.2024
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու իրավաբանական անձանց մոտ գաղտնիության ռեժիմի ապահովման մակարդակի բարձրացման, ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելման ու վերացման, գաղտնի տեղեկությունների արտահոսքին նպաստող պայմանները բացառելու անհրաժեշտությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերը պետական գաղտնիքի պահպանության ոլորտում պատասխանատվություն են նախատեսում տարբեր սուբյեկտների կողմից այս կամ այն եղանակով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման համար միայն։
«Ներկայացված նախագծով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացնել 206․20-րդ հոդվածով, որը պատասխանատվություն կսահմանի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար։ Հոդվածում, մասնավորապես, ամփոփվել են գաղտնի տեղեկությունների գաղտնագրման, այդպիսի տեղեկությունների պահպանության, գաղտնազերծման, ոչնչացման, գաղտնի գործավարության, համակարգչային տեխնիկայի միջոցով դրանց փոխանցման, անցագրային և ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման ընթացակարգերին վերաբերող հիմնական խախտումները՝ դրանց համար սահմանելով համարժեք տույժեր և տուգանքներ»,- ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ ըստ նախագծի՝ նշված իրավախախտումները քննելու է Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ օրենսգրքի 224․1-ին հոդվածում կատարվող փոփոխություններով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժերը նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու լիազորություն վերապահել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։ «Բացի այդ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ընդհանուր մասի 14-րդ հոդվածում առաջարկվող լրացմամբ՝ հստակեցվում է պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության շրջանակը՝ դրանում ներառելով նաև պետության անվտանգության ապահովման բնագավառը։
Ներկայացված նախագիծը դրական եզրակացության է արժանացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից։Նախագիծը դրական ազդեցություն կունենա ԱԱԾ կողմից գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության գործառույթը պատշաճ իրականացնելու տեսանկյունից»,-եզրափակեց Սիմոնյանը։
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...