18:44 10.09.2024
Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 9-ին հաստատել է Արագածոտնի, Լոռու և Արարատի մարզերի 25 բնակիչներից խարդախությամբ շուրջ 29 մլն դրամի հափշտակություն կատարելու համար մեղադրվող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:
Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն.
2022 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, այցելել է Արագածոտնի մարզի Ճարճակիս, Ջամշլու և Ավշեն բնակավայրեր, տեղի բնակիչներին ներկայացել որպես գյուղատնտեսական ապրանքների մթերումով զբաղվող անձ: Գյուղմթերք, մանր ու խոշոր եղջերավոր անասուններ գնելու, գումարը մի քանի օրից վճարելու կեղծ խոստումով՝ վերոնշյալ բնակավայրերի 20 բնակիչների հետ կնքել է առուվաճառքի կամ փոխառության պայմանագրեր՝ խարդախությամբ հափշտակելով 21 մլն 782 հազար դրամի գյուղմթերք, մանր ու խոշոր եղջերավոր անասուններ:
2022 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, այցելել է Արարատի մարզի Վեդի քաղաքում գտնվող՝ Հ.Մ.-ին պատկանող չրերի արտադրամաս և ներկայացել որպես անհատ ձեռնարկատեր: Գումարը մի քանի օրից վճարելու կեղծ խոստումով՝ Հ.Մ.-ի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր՝ խաբեությամբ հափշտակելով 1 մլն 497 հազար դրամ արժողությամբ 416 կգ չիր:
Նույն եղանակով Արագածոտնի մարզի Ավան բնակավայրի բնակչից խաբեությամբ հափշտակել է 127 հազար դրամ արժողությամբ 66 կգ ընկույզ:
2023 թվականի սեպտեմբերի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրի 3 բնակիչներից խարդախությամբ հափշտակել է 4 մլն 725 հազար դրամի մանր ու խոշոր եղջերավոր անասուններ:
Դատախազը 2024 թվականի օգոստոսի 5-ին Հ.Թ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (խոշոր չափերով խարդախություն) և 255-րդ հոդվածի 1-ին մասով (խարդախություն՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն):
Հ.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...