20:05 16.09.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը 32-ժամյա վարժանք է իրականացրել՝ խաղարկելով Սյունիքի մարզում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար։
«Սեպտեմբերի 10-ից 11-ը Սյունիքի մարզում տեղի ունեցավ ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) չափանիշներին համապատասխան 32-ժամյա դաշտային վարժանք, որին մասնակցում էր ազգային որակավորում ունեցող 47 փրկարարներից բաղկացած Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը (ՔՈՓ)։
Դաշտային վարժանքին տեղում հետևում էր ՆԳՆ ՓԾ աշխատանքային խումբը՝ ՆԳՆ ՓԾ տնօրենի օգնական Արմեն Գևորգյանի գլխավորությամբ։
«Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանքն անցկացվեց Կապան համայնքում և Քաջարան համայնքի մերձակայքում։ Վարժանքի ընթացքում Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը 3 փուլով խաղարկեց Վայոց ձորի մարզում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար․ մոբիլիզացիա, տեղափոխում աղետի գոտի և գործողությունների ծավալում, դեմոբիլիզացիա։
Վարժանքի նպատակն էր ստուգել ՔՈՓ թիմի ղեկավարման շտաբի ծավալումը, փրկարարական աշխատանքների համակարգումը, ունակությունները փրկարարական աշխատանքներում, մասնավորապես՝ պարանային և հատուկ գործիքների հետ աշխատելու կարողությունները։
Համաձայն սցենարի՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 7։30-ին Եղեգնաձոր քաղաքից 2 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի էր ունեցել երկրաշարժ՝ 7,4 ՄԳ ուժգնությամբ, որի էպիկենտրոնը գտնվում էր 10 կմ խորության վրա: Կային մեծ ավերածություններ, զոհեր և վիրավորներ։ Տուժել էր մոտ 30000 մարդ։
Ամենամեծ ավերածություններ կային Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում, ինչպես նաև Արենի, Աղավնաձոր, Ռինդ բնակավայրերում։ Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով վնասվել էին նաև մի շարք գյուղեր (Բարձրունի, Արտավան, Մալիշկա, Հեր-Հեր, Զառիթափ, Սերս, Ազատեկ, Մարտիրոս և Արին):
Օպերատիվորեն փրկարարների կողմից պայմանական աղետի գոտում ձևավորվեց վրանային ավան, որի ծավալումից անմիջապես հետո փրկարարական խմբերը ստացան համապատասխան տեղամասերի համար նախատեսված փրկարարական գործողությունների վայրերը և 4-ժամյա հերթափոխով կատարեցին հետախուզական և փրկարարական աշխատանքներ՝ յուրաքանչյուր տեղամասի համար կիրառելով տարբեր սարքավորումներ:
Տեղամասերում իրականացվեցին պարանների օգնությամբ տուժածների իջեցում, փլատակներում մնացած տուժածներին հատուկ գործիքների օգնությամբ դուրսբերում, ինչպես նաև ամրակապման միջոցով տուժածների շենքից անվտանգ տարհանում։
Վարժանքի ավարտին Ա․Գևորգյանն ամփոփեց կատարված աշխատանքների արդյունքները, վեր հանեց թերություններն ու առավելությունները, հանձնարարեց աշխատել արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ։
Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի ԻՆՍԱՐԱԳ-ի խորհրդատվական խմբի չափորոշիչն է ազգային մակարդակում ունենեալ ՔՈՓ թիմեր և զարգացնել ԻՆՍԱՐԱԳ-ի մեթոդաբանությունը։ 2024 թվականին նախատեսվում է նմանօրինակ վարժանքներ իրականացնել Տավուշի, Լոռու և Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմերի կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...