Միջազգային փորձագետի հետ քննարկվել են ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման և կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող ինստիտուցիոնալ հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+18.09 oC

Միջազգային փորձագետի հետ քննարկվել են ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման և կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող ինստիտուցիոնալ հարցեր

20:51 16.09.2024

Սեպտեմբերի 12-ին Կառավարության նիստում հավանության է արժանացել ՆԳՆ կողմից մշակված օրենսդրական նախագծերի փաթեթը, որի արդյունքում կմիավորվեն Ոստիկանության կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, և ՆԳՆ ենթակայությամբ կձևավորվի քաղաքացիական կառավարմամբ ուսումնական հաստատություն, ինչը թույլ կտա մեկ կետից օպտիմալ և արդյունավետ ապահովել կառավարման գործընթացն ու փոփոխել կրթության կազմակերպման բովանդակությունը, այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Փաթեթի մշակման հարցում նշանակալի աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից ներգրավված էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրը։

Սեպտեմբերի 13-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է փորձագետ Լաուրի Տաբուրին՝ ՆԳՆ միասնական կրթահամալիրի ձևավորման զարգացումները, կրթության բովանդակային վերափոխմանն ուղղված՝ դեռևս ամիսներ առաջ մեկնարկած համատեղ աշխատանքները քննարկելու նպատակով։

Կողմերը կիսել են այն մոտեցումը, որ օրենսդրական փաթեթը ստեղծում է անհրաժեշտ նախադրյալներ ոստիկանների և փրկարարների պատրաստման, շարունակական կրթության գործընթացը որակական նոր փուլ տեղափոխելու համար՝ միաժամանակ հետևողական աշխատանքի համար մեծ դաշտ բացելով։

Հանդիպման շրջանակներում մանրամասն քննարկվել են ճանապարհային քարտեզով նախատեսված գործողությունների բովանդակությունն ու դրանց ժամկետները։

Սարգսյանը կարևորել է ՆԳՆ կրթահամալիրի կառուցվածքի և անձնակազմի համալրման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա գործընթացում ապահովել ՆԳ նախարարության մշակած քաղաքականությունը կրթահամալիրի մակարդակում իրականացնող դերակատարներին։

Լաուրի Տաբուրը փոխնախարար Սարգսյանին է ներկայացրել հայաստանյան այցի շրջանակներում շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների արդյունքներն ու ընդգծել դրանց արդյունավետությունը։

Այցի շրջանակներում միջազգային բարձր որակավորում ունեցող փորձագետին ընդունել էր նաև ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։ Հանդիպմանը քննարկվել են նոր որակի կրթական միջավայր ունենալու, վերապատրաստումների անցկացման, ինչպես նաև Համայնքային ոստիկանության ձևավորմանը վերաբերող այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP