12:30 19.09.2024
Դիվանագիտական նոր լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Նիդերլանդների միջև: Պատճառը պաշտոնական Ամստերդամի հստակ դիրքորոշումն է Արցախի դեմ Բաքվի իրականացրած ագրեսիայի հարցում: Ադրբեջանի արտգործնախարարությունը հոլանդացիներին հայամետության մեջ մեղադրող հերթական հայտարարությամբ է հանդես եկել:
Ի՞նչն է նոր լարվածության պատճառ դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Անցյալ շաբաթ Նիդերլանդների կառավարությունը հրապարակել է ՝ 138 էջի վրա շարադրված իր գործունեության ծրագիրը: Եվ ահա, այդ ծրագրում՝ միջազգային անվտանգություն բաժնում, անուղղակիորեն անդրադարձել են նաև Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի թեմային՝ Ադրբեջանի գործողությունները որակելով որպես ՝ մեջբերում եմ «ԼՂ-ի գրավում»:
Նույն այդ փաստաթղթում նաև խոսվում է այն մասին, որ Նիդերլանդները աջակցելու է եվրոպական այն երկրներին, որոնք վտանգված են և այդ վտանգված պետությունների շարքում նաև Հայաստանն են հիշատակել: Միաժամանակ, նաև ընդգծել են, որ Հայաստանը պետք է մաքսիմալ հնարավորություն ունենա օգտվելու եվրոպական աջակցության ծրագրերից, մասնավորապես՝ այն հիմնադրամներից, որոնք ֆինանսավորում են օգնության կարիք ունեցող պետություններին:
Այդ ամենն, իհարկե, դուր չի եկել Ադրբեջանի դիվանագետներին և արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել՝ Նիդերլանդների կառավարությանը մեղադրելով կողմնապահության մեջ՝ հայտարարելով, որ անընդունելի է, երբ երկրները «օկուպացված» տարածքների «ազատագրումը» անվանում են օկուպացիա և գրավում, և ընդհանրապես, պահանջում են այլևս երբեք չհիշատակել Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը, քանի որ, ինչպես ադրբեջանցի դիվանագետներն են պնդում, այդպիսի տեղանուն արդեն չկա և կարելի է խոսել միայն Ադրբեջանի հանրապետության ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանի մասին»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Նիդերլանդների մոտեցումը Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ վերջին մեկ տարում փոփոխվե՞լ է: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Բաքվի ու Ամստերդամի միջև աճող առճակատումը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
14:16 18.06.2025
Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սադրիչ, պրովոկատիվ և չհիմնավորված է համարում Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Սյունիքի մարզի հետ կապված վտանգի մասին տարածվող տեղեկությունները։ Վարչապետի գնահատմամբ՝ դրանք արվում են Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հնարավոր […] ...
14:08 18.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 18-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
14:00 18.06.2025
Հունիսի 19-ին կդադարեցվի Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ (Էջմիածնի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հունիսի 19-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 20-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, […] ...
13:53 18.06.2025
Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները շարունակում են աշխատանքըԻրանի միջուկային օբյեկտները գործում են բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷՕԻ) ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Միջուկային օբյեկտներում պայմանները լավն են։ Մեր գործընկերների մարտական ոգին միջուկային օբյեկտներում գերազանց է, և նրանք աշխատում են եռանդուն», – նրա խոսքերն է մեջբերում Fars լրատվական գործակալությունը։ ...
13:45 18.06.2025
Հանուն խաղաղության․ Ռոնալդուն մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹրամփինՊորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզաշապիկը Թրամփին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ և Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան։ Շապիկի վրա, բացի Ռոնալդուի ստորագրությունից, գրված է. «Նախագահ Դոնալդ Թրամփին՝ հանուն խաղաղության»։ Թրամփի խորհրդականը սոցիալական ցանցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը ստացել է […] ...
13:41 18.06.2025
ԱԺ-ն շարունակել է ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումըԱզգային ժողովը հունիսի 18-ին շարունակել է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը, որը սկսվել էր նախորդ օրը: Հաշվետվության վերաբերյալ հարակից զեկույց է ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ եւ իրական պատկերը՝ կիրառելի հիմունքների համաձայն: Եվ ըստ այդմ՝ Հաշվեքննիչ […] ...