20:50 18.09.2024
Հրդեհավտանգ սեզոնի ավարտով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն ամփոփում է հակահրդեհային միջոցառումներին ուղղված լայնածավալ հանրային իրազեկման աշխատանքները։
«ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն ամփոփում է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ հանրապետության տարածքում իրականացրած հանրային իրազեկման աշխատանքները՝ ուղղված անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկմանը, հրդեհների կանխարգելմանը, արագ արձագանքմանը, հրդեհների դեմ պայքարին, դրանց տարածմանը, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանը:
Փրկարարական ծառայողների կողմից հանրային իրազեկման աշխատանքները հիմնականում իրականացվել են հանգստյան և զբոսաշրջության համար նախատեսված վայրերում՝ անօդաչու թռչող սարքերով և բարձրախոսներով։
Միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքի փրկարարական և մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերի, հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների ուժերով, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի աշխատակիցների հետ համագործակությամբ, անտառածածկ և բուսածածկ տարածքներում պարբերաբար իրականացվել են հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգ, շրջիկ իրազեկում և հակահրդեհային քարոզչական բնույթի աշխատանքներ։
Մինչ օրս ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 902 խումբ, որից 845-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից, 57-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ:
Ընդհանուր առմամբ իրազեկման աշխատանքներին ներգրավվել է 1976 փրկարարական ծառայող: ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումները բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրազեկում են իրականացրել 6700 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում: Մարդաշատ վայրերում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ տարածվել և փակցվել է մոտ 10000 պաստառ և թռուցիկ:
Միևնույն ժամանակ, հանրային հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու նպատակով արդեն իսկ նախանշված վայրերում 127 մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն՝ հիմնականում ամենագնաց ավտոմեքենաների ներգրավմամբ։
Փրկարար ծառայությունը մեծ ուշադրություն է դարձնում հանրապետությունում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակի կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումներին, հետևաբար հորդորում է հետևել հրդեհային անվտանգության կանոններին, անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետևանքներից խուսափելու, ինչպես նաև հրդեհի առաջացման ռիսկերն արդյունավետորեն նվազեցնելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:
20:25 18.06.2025
Սրբուհի Գալյանը ներկա է եղել ՀՀ-ում Քեմբրիջի դպրոցի աշակերտների ավարտական ցերեկույթինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` որպես պատվավոր հյուր, Հայաստանի Հանրապետությունում Քեմբրիջի դպրոցի հրավերով, ներկա է գտնվել աշակերտների ավարտական ցերեկույթին։ Այս մասին հայտնել են արդարադատության նախարար ությունից: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ ավարտական դասարանի աշակերտների՝ նշելու նրանց դպրոցական կյանքի կարևոր փուլի ավարտը։ Միջոցառումն անցել է ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ ուղեկցվելով երաժշտական ելույթներով, տեսաշարերով և աշակերտների շնորհակալական խոսքերով։ […] ...
20:14 18.06.2025
«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...
19:54 18.06.2025
Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...
19:46 18.06.2025
Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարարԻրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով, բայց տեսնում ենք, որ […] ...
19:35 18.06.2025
Մահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումԱյսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […] ...