16:28 19.09.2024
Եվրամիությունը Ուկրաինայի հակամարտության մեկնարկից ի վեր երկրի էներգետիկ ենթակառուցվածքների համար Ուկրաինային տրամադրել է 2 միլիարդ եվրո օգնություն: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովը։
«Էներգետիկ անվտանգության համար առնվազն 2 միլիարդ եվրոյի աջակցությունն արդեն տրամադրվել է Ուկրաինային, այդ թվում՝ Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամի և ԵՄ քաղաքացիական պաշտպանության միջոցով», – նշվում է ԵՀ-ի հայտարարության մեջ։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով, Եվրամիությունը լրացուցիչ 160 միլիոն եվրո է հատկացնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար, որից 100 միլիոնը վերցվում է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթից։
Նրա խոսքով, ԵՄ-ն կշարունակի Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից գումարի մի մասն ուղղել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։
«Գումարի մի մասը կուղղվի Ուկրաինայի պաշտպանությանը, մի մասը՝ էներգակիրների մատակարարմանը»,- նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն կշարունակի ակտիվորեն օգնել Ուկրաինային նախապատրաստվել գալիք ձմռանը։ Նրա խոսքով, Բրյուսելը կկարողանա հոգալ երկրի էներգետիկ կարիքների մոտ 25%-ը։
15:18 18.06.2025
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռըՎերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […] ...
14:53 18.06.2025
Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներումACA-ի Գրան պրիի հաղթող, հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը Fight Nights-ի շրջանակներում մենամարտ կանցկացնի, հայտարարել է լիգայի նախագահ Կամիլ Հաջիևը: Վարդանյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Մարիֆ Պիրաևի դեմ: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին: 34-ամյա Վարդանյանն օկտագոնում 26 հաղթանակ և 4 պարտություն ունի, Պիրաևը՝ 28 հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի: ...
14:36 18.06.2025
Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել էՀունիսի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում «Օպել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված տեղով հատող 87-ամյա Լևիկ Մ.-ին, որը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է փրկակար ծառայություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունը կրկին հորդորում է փողոցները հատել բացառապես թույլատրելի հատվածներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
14:27 18.06.2025
Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՄեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ «5.6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չիապաս նահանգի Պիխիխյապան քաղաքից 138 կիլոմետր հարավ-արևմուտք», – ասվում է հաղորդագրության մեջ: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:49-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 12:49-ին): Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ […] ...
14:16 18.06.2025
Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սադրիչ, պրովոկատիվ և չհիմնավորված է համարում Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Սյունիքի մարզի հետ կապված վտանգի մասին տարածվող տեղեկությունները։ Վարչապետի գնահատմամբ՝ դրանք արվում են Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հնարավոր […] ...