Կոտայքի պարեկների պայքարը թմրամոլության դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+16.09 oC

Կոտայքի պարեկների պայքարը թմրամոլության դեմ

17:55 19.09.2024

Սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 6-ին, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում ծառայող Կոտայքի պարեկները վարորդական իրավունքի վկայական չունենալու և լուսաթափանցելիության խախտմամբ ապակիներով երթևեկելու համար կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա:

Ստուգման ընթացքում, սակայն, պարեկների կասկածն է հարուցել նաև ուղևորի վարքը: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով Նոր Հաճնի բնակիչ 31-ամյա ուղևորը տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Այստեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են շագանակագույն և կանաչ զանգվածներով երկու փաթեթ ու մեկ կաթուցիչ: Նա հայտնել է, թե շագանակագույն զանգվածն ու կաթուցիչում եղած «շոկո» տեսակի թմրանյութը գնել է «Տելեգրամ» հավելվածի միջոցով, իսկ մարիխուանան ինքն է պատրաստել` իր քաղած կանեփից: Երիտասարդը նաև հավելել է, որ այդ ամենն իր օգտագործման համար էր:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

Սեպտեմբերի 17-ին Երևան-Սևան ճանապարհի 13-րդ կմ-ին ծառայություն իրականացնող Կոտայքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Ռենո» մակնիշի մի մեքենա: Ուղևորի կոշիկի մեջ նկատելով կաթուցիչ` պարեկները նրան և վարորդին թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ չարենցավանցի 21-ամյա ուղևորի կոշիկի մեջ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ, իսկ երևանցի 63-ամյա վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Երիտասարդը հայտնել է, որ իրենն է նաև փաթեթի մեջ եղած մարիխուանան, որն իր համար պատրաստել է անձամբ:

Այս դեպքով ևս կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

18:28 05.05.2025

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան, Սահմանապահների և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը, մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

18:14 05.05.2025

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 18554 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 2283 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 680 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +198 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.5 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

18:06 05.05.2025

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

«Բարսելոնան» հրապարակել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Անդեր Աստրալագա։ Պաշտպաններ. Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Լանդրի Ֆարե։ Կիսապաշտպաններ. Գավի, Պեդրի, Անսու Ֆաթի, Ռաֆինյա, Ֆերմին Լոպես, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Նոա Դարվիխ։ Հարձակվողներ. […] ...

SHANTNEWS

18:00 05.05.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

17:55 05.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավար Մհեր Վարդանի Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք. 1 շարժական գույք. 23 միլիոն դրամ՝ […] ...

Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

17:51 05.05.2025

Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի հետ կապերը խորացնելու Բենուա Պայանի գործողություններն ու անձնական ջանքերը: Մարսելի քաղաքապետը նշել է, որ Երևանի հետ համագործակցությունը […] ...

BACK_TO_TOP