17:48 20.09.2024
Դեռևս 2024 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում միմյանց էին բախվել «Մազերատի» և «DAEWOO NEXIA 1.5I» մակնիշի ավտոմեքենաները, ինչպես նաև հիշյալ հասցեի մոտ կայանված, Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի բնակչին պատկանող «HOWO SINOTRUK» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։ Դրա հետևանքով «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Վանաձոր բժշկական կենտրոն», իսկ «DAEWOO NEXIA 1.5I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս ուղևորը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում ստացված տվյալների հիման վրա որոշում էր կայացվել «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Կ.Ա.-ի նկատմամբ, ով նշված տրանսպորտային միջոցի սեփականատերն է, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են առգրավումներ:
Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում, վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոպատահարի ժամանակ «Մազերատի» մակնիշի ավտոմեքենան վարել է ոչ թե Կ.Ա.-ն, ով դեպքի պահին գտնվել է ավտոմեքենայում, այլ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ նրա ընկերը՝ Ա.Հ.-ն, ով դեպքից հետո լքել է ավտոպատահարի վայրը և դիմել փախուստի:
Ստացված փաստական տվյալները հիմնավորվել են նաև դատագենետիկական փորձաքննության եզրակացություններով, համաձայն որոնց՝ վերջինիս ԴՆԹ բնութագիրը համապատասխանում է «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցված արնանման հետքից ստացված անձի ԴՆԹ բնութագրին, իսկ դեպքի վայրի, դրան հարակից տարածքում տեղադրված տեսախցիկների տեսաձայնագրության զննությամբ երևում է, որ Ա.Հ.-ն, արնաթաթախ մտնելով ինչ-որ շինություն, զանգահարում է ինչ-որ անձի և օգնության կանչում, այնուհետև ներկաներից պահանջում է սրբիչ՝ արյունը մաքրելու համար:
Դեպքից ամիսներ անց վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված համապատասխան միջնորդության հիման վրա որոշում է կայացվել դադարեցնել Կ.Ա.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:
Նախաքննության ընթացքում պարզվել են երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի պատճառները:
Մասնավորապես, ըստ քննությամբ ձեռք բերված ապացույցների՝ դեպքի օրը՝ 2024թ․ փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Ա.Հ.-ն իր կողմից վարած «Մազերատի» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցով նույն քաղաքի Վարդավառի հրապարակի ուղղությամբ ընթանալիս, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պահանջները, նշված ավտոմեքենայով հատել է ճանապարհի հանդիպակաց ուղղությունները միմյանցից առանձնացնող զույգ հոծ գծանշումը և, ավտոմեքենան դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, բախվել է հանդիպակաց ուղեմասով երթևեկող «DAEWOO NEXIA 1.5I» մակնիշի ավտոմեքենային՝ այդ կերպ առաջացնելով նշված ավտոմեքենայի վարորդի և նրա ուղևորի մահը:
Հաշվի առնելով, որ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել հանցանքի կատարումը վկայող նոր փաստեր՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։
Որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու համար, վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին, սակայն նրան հայտնաբերել չի հաջողվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
2024թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում մահվան ելքով ավտոպատահարի իրական մեղավորը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:07 09.06.2025
Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...
17:54 09.06.2025
Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստինՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...
17:43 09.06.2025
Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
17:34 09.06.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետՀունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...
17:27 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...