«Որ համբերեր, ամեն բան փոքր-ինչ այլ կլիներ». Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը դժգոհ են Տարոն Մարգարյանի որոշումից. «Հրապարակ»  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

«Որ համբերեր, ամեն բան փոքր-ինչ այլ կլիներ». Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը դժգոհ են Տարոն Մարգարյանի որոշումից. «Հրապարակ» 

10:57 15.09.2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ՀՀԿ-ում այս պահին քաղաքական որոշում չկա, թե ում սատարել Երևանի քաղաքապետի ընտրություններում։ Քոչարյանական ճամբարում որոշումը միանշանակ է՝ սատարել ՀՅԴ թեկնածուին։ Ի դեպ, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը չեն թաքցնում իրենց դժգոհությունը Տարոն Մարգարյանի որոշումից՝ «չպետք է հրաժարական տար»։ Սերժ Սարգսյանն անձամբ է հորդորել Տարոնին՝ չանել այդ բանը։

«Որ համբերեր, ամեն բան փոքր-ինչ այլ կլիներ»,- ասել է նա։

Քոչարյանն էլ այն կարծիքին է, որ «Տարոնը նոր կրակի մեջ է գցել բոլորիս․ էս պահին քաղաքապետի ընտրություններ հեչ պետք չէին»։ Այնուհանդերձ, իր մոտ գնացող, հերթ կանգնող օլիգարխներին և նրանց «թաղային կոնտինգենտին» հրահանգվել է ՀՅԴ-ի թեկնածուի օգտին աշխատել, որպեսզի Դաշնակցությունն անպայման հաղթահարի անցողիկ շեմը, իսկ հետագայում, երբ քաղաքական «ռասկլադը» հանկարծ փոխվի, Երևանի քաղաքապետի նոր ընտրություններ չանցկացվեն, ավագանու ներսից ընտրությունը կատարվի։ Հիշեցնենք, որ ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից դուրս եկած օլիգարխիկ թևին՝ այնտեղ ընտրությունը հիմնականում Արտակ Զեյնալյանի օգտին է։ ՀՀԿ-ից առաջինը դուրս եկած Արթուր Գևորգյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Զեյնալյանին սատարելու համար պայման է դրել՝ անցողիկ շեմը հաղթահարելուց հետո կոալիցիա չկազմել «ՔՊ»-ի հետ։ «Ոչ, ես նման պայման չեմ դրել, իրենց խնդիրն է՝ կոալիցիա կազմել, թե չկազմել»։ Հարցադրումը եղել է հետևյալը․ «Երաշխիք կա՞, որ անգամ կես տոկոս ավել ձայն ստանալու դեպքում «Լույս» դաշինքը տեր կկանգնի իր քվեներին ու չի զիջի»։ Պատասխանը եղել է․ «Միանշանա՛կ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP