Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+16.09 oC

Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվել

17:35 27.09.2024

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի հաշվառման և քննական բաժանմունքի աշխատակիցների հետ, բացահայտել են խարդախության դեպք:

Համատեղ ստացած տեղեկության համաձայն` Արմավիր քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մի քաղաքացուց վերցրել է գումար:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ դեռևս հուլիսի 11-ին քաղաքացին իր ծանոթի միջոցով 100 հազար դրամ է փոխանցել 32-ամյա տղամարդուն, որը ներկայացել է ավտոդպրոցի ուսուցիչ: Նա խոստացել է օգտագործել իր կապերը և այդ գումարի դիմաց տրամադրել վարորդական իրավունքի վկայական, սակայն տարբեր պատճառաբանություններով մինչ օրս չի կատարել խոստումը և խաբեությամբ տիրացել է գումարին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական Վարչություն:

Ոստիկանությունից հորդորում են քաղաքացիներին` որևէ փաստաթուղթ ստանալու համար չդիմել անօրինական միջոցների, զգուշանալ նման խարդախություններից, իսկ որևէ կասկածելի գործարքի դեպքում դիմել իրավապահներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

18:28 05.05.2025

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան, Սահմանապահների և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը, մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […] ...

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

18:14 05.05.2025

Վարչապետը հայտնել է, թե համընդհանուր հայտարարագիր լրացրած քանի քաղաքացի է ետ ստացել սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 18554 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 2283 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 680 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +198 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 90.5 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

18:06 05.05.2025

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

«Բարսելոնան» հրապարակել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Անդեր Աստրալագա։ Պաշտպաններ. Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Լանդրի Ֆարե։ Կիսապաշտպաններ. Գավի, Պեդրի, Անսու Ֆաթի, Ռաֆինյա, Ֆերմին Լոպես, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Նոա Դարվիխ։ Հարձակվողներ. […] ...

SHANTNEWS

18:00 05.05.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

17:55 05.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավար Մհեր Վարդանի Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք. 1 շարժական գույք. 23 միլիոն դրամ՝ […] ...

Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

17:51 05.05.2025

Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի հետ կապերը խորացնելու Բենուա Պայանի գործողություններն ու անձնական ջանքերը: Մարսելի քաղաքապետը նշել է, որ Երևանի հետ համագործակցությունը […] ...

BACK_TO_TOP