Նեյմարը սկսել է մարզվել «Ալ Հիլյալի» ընդհանուր խմբի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.18 oC

Նեյմարը սկսել է մարզվել «Ալ Հիլյալի» ընդհանուր խմբի հետ

20:13 01.10.2024

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը միացել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» մարզումներին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա ֆուտբոլիստն աշխատում է մարզասրահում, կատարում գնդակով վարժություններ ու ժամանակ առ ժամանակ մարզվում ընդհանուր խմբում։ Դեռ չկա հստակ ժամկետ, թե երբ բրազիլացին կկարողանա վերադառնալ խաղադաշտ։

Նեյմարը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի գալիս 2023թ․ հոկտեմբերից:

Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն արաբական ակումբ էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ «Ալ Հիլյալի» կազմում Նեյմարը մասնակցել է 5 հանդիպման, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը

16:00 17.05.2025

Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը

Մայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ա. Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը […] ...

Ֆինլանդիայում բախվել է երկու ուղղաթիռ

15:57 17.05.2025

Ֆինլանդիայում բախվել է երկու ուղղաթիռ

Երկու ուղղաթիռ է բախվել Ֆինլանդիայի արևմտյան Eura օդանավակայանում և ընկել գետնին, հայտնում է Yle-ն՝ հղում անելով տեղի փրկարար ծառայությանը։ «Eura օդանավակայանում բախվել է երկու ուղղաթիռ և ընկել գետնին: Տարածաշրջանային փրկարար ծառայության իրավիճակային կենտրոնի տվյալներով՝ դեպքի վայրում այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում»,- հայտնում է հեռարձակողը։ Ինչպես նշվում է, դեպքի մասին հաղորդումը փրկարար ծառայությունը ստացել է […] ...

Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը. Միրզոյան

15:40 17.05.2025

Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. «Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը, որոնք ուղղված են մեր անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այս փոխըմբռնումը Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում է՝ այս անգամ Տիրանայում»,-X-ի […] ...

Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ. քաղաքապետարան

15:25 17.05.2025

Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-13-ը, Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ՝ նախատեսված ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հետևեք մեզ՝ միջոցառումների ժամանակացույցին ծանոթանալու և մեզ միանալու համար»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Երևան-Մոսկվա այցեր. արդյո՞ք նոր փուլ է հայ-ռուսական հարաբերություններում

15:12 17.05.2025

Երևան-Մոսկվա այցեր. արդյո՞ք նոր փուլ է հայ-ռուսական հարաբերություններում

Մայիսի 9-ին վարչապետի Մոսկվա այցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց: Ոչ միայն այցի, այլև հայ-ռուսական հարաբերությունների մասին տրամագծորեն տարբեր կարծիքներ հնչում էին դեռ շաբաթներ առաջ: Հայտարարություն հնչեց նույնիսկ Եվրոպական միությունից: Այդուհանդերձ այցը կայացավ: Ի՞նչ է սա նշանակում Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների համար: Այս ու այլ հարցեր քննարկվել են «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար Արմինե […] ...

SHANTNEWS

15:00 17.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP