10:25 04.10.2024
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Երևանի «Հանրապետական» ստադիոնում մրցեց չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ և վստահ հաղթանակ տարավ 2-0 հաշվով։
Առաջին խաղակեսն անցավ հայկական ակումբի շոշափելի առավելության պայմաններում։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը ստեղծեց մի շարք գոլային պահեր, բայց չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։
Երկրորդ կեսի մեկնարկում ավելի ակտիվ էին հյուրերը, սակայն ամեն ինչ փոխվեց 58-րդ րոպեին, երբ «Նոային» առաջ մղեց Մաթեուս Այասը։ Բրազիլացի ֆուտնոլիստը խփեց «Նոայի» պատմության առաջին գոլը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։
Տանտերերի առավելությունը 76-րդ րոպեին կրկնապատկեց Վիրջիլ Պինսոնը, որը կատարած ասիսիտին ավելացրեց նաև խփած գոլը։
«Նոան» պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչ հատվածում և 3 միավորով այժմ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում 6-րդ տեղում է։
Ռուի Մոտայի թիմը մրցաշարում հաջորդ հանդիպումը անցկացնելու է հոկտեմբերի 24-ին Վիեննայում ավստրաիակն «Ռապիդի» դեմ։
20:24 17.05.2025
Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններըԵգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուրբաթ օրը Ստամբուլում կայացած բանակցությունները և կողմերին կոչ է անում հետագա քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները… Եգիպտոսն ընդգծում է, որ այդ քայլը հուսադրող զարգացում է»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ […] ...
20:12 17.05.2025
Թրամփը բացահայտել է, թե ինչ է պատրաստվում անել Պուտինին զանգահարելուց հետոԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ՝ օրակարգում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով։ «Ես հեռախոսազրույց կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկուշաբթի առավոտյան: Զանգի թեմաներն են լինելու՝ դադարեցնել արյունահեղությունը»,- ասել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում: Նա նշել է, որ Պուտինի հետ զրույցից հետո հեռախոսազրույցներ կունենա […] ...
19:50 17.05.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցություններըԵգիպտոսը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և կողմերին կոչ է արել շարունակել դրանք և ամրապնդել փոխադարձ վստահությունը։ Այս մասին ասված է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հատուկ հաղորդագրության մեջ։ «Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 16-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունները: Կահիրեն երկու կողմերին կոչ է անում շարունակել փոխվստահության ձևավորումը՝ հրադադարի և ձգձգվող հակամարտության […] ...
19:40 17.05.2025
Թրամփը հայտարարել է մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ դրանից հետո կխոսի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Թրամփը հույս է հայտնել, որ Պուտինի և Զելենսկիի հետ բանակցություններից հետո հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ ...
19:30 17.05.2025
Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի բանակցությունները ձախողվելու դեպքում կլինեն հետևանքներՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ խաղաղ բանակցություններն ինքնին միշտ չէ, որ հանգեցնում են մարտերի դադարեցմանը, և եթե դրանք ձախողվեն, կարող են հանգեցնել հակամարտության «ավելի սարսափելի փուլի»՝ նոր սպառազինություններով և նոր մասնակիցներով։ «Ռուսաստանի բոլոր թշնամիները, ովքեր վերջնագրեր են դնում բանակցությունների մասին, պետք է հիշեն մի պարզ բան. խաղաղ բանակցություններն ինքնին միշտ չէ, […] ...