11:32 04.10.2024
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը նախատեսում է գնել էժան, մեկանգամյա օգտագործման անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնք կարող են թռչել 50-300 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Defense News շաբաթաթերթը։
«Վերջին հակամարտությունները ցույց են տվել էժան, միանգամյա օգտագործման անօդաչու թռչող սարքերի ազդեցությունը ժամանակակից մարտադաշտում», – մեջբերում է հրատարակությունը Պենտագոնի պաշտպանության ինովացիոն գրասենյակի մեկնաբանությունը։
Ըստ Defense News-ի՝ Պենտագոնը նախատեսում է անօդաչու թռչող սարքերի առաջարկվող մոդելների ցուցադրական թռիչքներ իրականացնել արդեն դեկտեմբերին՝ դրանք գնահատելու համար։ Ինչպես պարզաբանել է հրատարակությունը, անօդաչու թռչող սարքերը, որոնց մասին խոսում է ամերիկյան պաշտպանական գերատեսչությունը, մեծ քանակությամբ օգտագործվում են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։
Գերատեսչությունից նշել են, որ շահագրգռված են անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, որոնք կարող են առաջադրանքներ կատարել էլեկտրոնային պատերազմի, հետախուզության, հսկողության ոլորտներում։ Կարևոր է նաև, որ դրանք դժվար է հայտնաբերել և հագեցած են թռիչքների պլանավորման ծրագրային ապահովմամբ:
Պենտագոնը չի հստակեցրել, թե կոնկրետ քանի անօդաչու թռչող սարք են նախատեսում գնել և որքան կարող է լինել դրանց գինը՝ բացատրելով, որ նրանք հիմնականում կենտրոնանալու են յուրաքանչյուր առաջարկվող մոդելի գործառնական արդյունավետության վրա:
14:20 24.05.2025
Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում14:20 24.05.2025
Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահումԻտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի աստղը տեղադրվել է իտալական սպորտի Փառքի սրահում: Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնի մոտակայքում տեղադրված աստղը հարգանքի տուրք է Բուֆոնի ունեցած մեծ ավանդին: 47-ամյա դարպասապահն Իտալիայի պատմության մեջ 11-րդ ֆուտբոլիստն է, որն իր աստղն ունի Փառքի սրահում: Նշենք, որ Բուֆոնը հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդակիր է: View […] ...
14:00 24.05.2025
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը՝ ԶՖԳ ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող և պլանավորվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քրիստինե Ղալեչյանը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի աջակցությունը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Ֆրանսիական պատվիրակության […] ...
13:47 24.05.2025
ԱՄՆ-ն պետք է շատ ավելի ուժեղ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա․ ԶելենսկիԱրևմուտքը պետք է զգալիորեն ավելի մեծ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, Ուկրաինան սպասում է «պատժամիջոցային քայլերի» ԱՄՆ- ից և Եվրոպայից։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram-ի ալիքում։ «Ակնհայտ է, որ մենք պետք է շատ ավելի մեծ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ արդյունքների հասնելու և իրական դիվանագիտություն սկսելու համար։ Մենք սպասում ենք պատժամիջոցային քայլերի ԱՄՆ-ից, […] ...
13:35 24.05.2025
«Ռեալում» խաղալը փոխեց իմ կյանքը. Լուկա ՄոդրիչԽորվաթ լեգենդար ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը սոցցանցերում կատարած գրառմամբ անդրադարձել է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն: «Ժամանակը եկել է։ Սա այն պահն է, որը ես երբեք չէի ուզում զգալ, բայց սա ֆուտբոլ է, և կյանքում ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ… Շաբաթ օրը ես կանցկացնեմ իմ վերջին խաղը «Սանտիագո Բեռնաբեուում»։ Ես 2012 թվականին ժամանեցի աշխարհի լավագույն թիմի մարզաշապիկը […] ...
13:24 24.05.2025
Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ում միջուկային էներգիայի զարգացմանն ուղղված հրամանագրերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրել է գործադիր հրամանագրեր, որոնք ուղղված են առաջիկա 25 տարիների ընթացքում միջուկային էներգիայի ներքին արտադրությունը քառապատկելուն։ «Նպաստել ԱՄՆ միջուկային էներգիայի հզորության ընդլայնմանը 2024 թվականի մոտ 100 ԳՎտ-ից 400 ԳՎտ մինչև 2050 թվականը»,- ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված գործադիր հրամանագրերից մեկում։ Նշվում է, որ «միջուկային էներգիան կարող է ազատել […] ...
12:53 24.05.2025
Ռուբիոն մեկնաբանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ որոշումըԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումը երկու երկրների միջև նոր հարաբերությունների հաստատման առաջին քայլն էր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօրվա գործողությունները ներկայացնում են նախագահի՝ Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների տեսլականի իրականացման առաջին քայլը։ Նախագահ Թրամփը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս խթանել խաղաղությունն ու կայունությունը՝ ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ հարևանների […] ...