21:28 11.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին՝ Քննչական կոմիտեի ձևավորման 10-րդ տարեդարձի առիթով, շնորհակալություն հայտնել բոլորին այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Կառավարության և Ազգային ժողովի կողմից ոլորտում իրականացված բարեփոխումների լայն շրջանակին, ընդգծել քննչական մարմինների կարողությունների մեծացման ուղղությամբ իրականացված աշխատանքը:
Վարչապետի խոսքով, եթե դե յուրե ճիշտ է հնչում, որ դա ներդրում է Քննչական կոմիտեի զարգացման գործում, այնուամենայնիվ, անձամբ իր և Կառավարության տեսակետից դա ներդրում է Հայաստանի Հանրապետությունում արդարություն հաստատելու գործում: «Այո՛, ես հատկապես օգտագործում եմ «արդարություն հաստատել» տերմինաբանությունը երկու առանցքային պատճառով, որովհետև կարծում եմ, որ արդարությունն ինձ և մեր քաղաքական թիմին՝ իշխանության հասցրած ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության առաջնային պահանջներից մեկն է, և երկրորդը՝ ցավոք, մենք չենք կարող ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն արդարության զգացում Հայաստանի Հանրապետությունում»,-ասել է Կառավարության ղեկավարը: Եվս մեկ անգամ ընդգծելով, որ ոլորտում իրականացված բարեփոխումներն ուղղված են Հայաստանում արդարություն հաստատելու գործին, վարչապետը նշել է. «Ես արդեն վեց տարուց ավելի զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը՝ ասում եմ, որ արդարություն հաստատելու օրակարգն այսօր նույնքան հրատապ է Հայաստանի Հանրապետությունում, որքան հրատապ էր 2018 թվականին կամ 2019 թվականին: Բայց սա չի նշանակում, թե մենք արդարության հաստատման ուղղությամբ ոչինչ չենք արել»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս բոլոր բարեփոխումների համատեքստում, առաջին հերթին, քայլեր են ձեռնարկվում արդարության և արդարադատության ինստիտուտները կայացնելու գործում:
Խոսելով, որ բարեփոխումների առաջին ցիկլն ավարտին է հասցվել նախորդ տարի և այս փուլում քաղաքական անելիքն ավարտված է, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այժմ եկել է մի փուլ, երբ Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, պետք է ստանան արդյունքներ արդարության և արդարադատության, օրինականության, հանցավորության մակարդակի նվազման տեսքով. «Հակառակ դեպքում՝ մենք ժողովրդին չենք ունենա պատասխան, թե ինչու սոցիալական, անվտանգային և բազմաթիվ այլ խնդիրների պատճառով մենք նման որոշումներ ենք կայացրել, առաջնային որոշումներ ենք կայացրել դատաիրավական համակարգի վերաբերյալ»:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի առիթով և գնահատանքի խոսքեր հղելով այս ընթացքում կատարված արդյունքների և ձեռքբերումների համար՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այն պայմանները, որոնք անհրաժեշտ էին, ապահովվել է դատական, դատաիրավական համակարգի, իրավապահ համակարգի համար, որպեսզի լիարժեքորեն ակնկալվի, որ Հայաստանի Հանրապետությունում լինի ուժեղ իրավակարգ, լինի արդարություն և արդարադատություն:
«Ըստ էության, ինստիտուցիոնալ կայացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ու նախապայմանները ստեղծել ենք: Եվ հիմա ասում եմ ոչ միայն Կառավարության, ոչ միայն խորհրդարանական մեծամասնության, այլև ասում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից, մենք շատ ժամանակ չունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում ներդնելու այն զգացողությունը, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարություն, Հայաստանի Հանրապետությունում կա արդարադատություն, Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, Հայաստանի Հանրապետությունում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և Հայաստանի Հանրապետությունում օրենքը, օրինականությունը, իրավակարգը, արդարությունը և արդարադատությունն ընդամենը ճառերում հիշատակվող խոսքեր չեն, այլ դրանք իրականություն են և իրողություն:
Եվ հետևաբար՝ հերթական անգամ շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, ինչ-որ առումով Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձն ուզում եմ համարել զրոյական կետ. զրոյական կետ ոչ թե այն առումով, որ կատարված աշխատանքը զրոյացվում կամ դեն է նետվում, այլ զրոյական կետ այն առումով, որ այդ զրոյական կետից ամեն հաջորդող կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պիտի ավելի ու ավելի խորանա Հայաստանի Հանրապետությունում արդարության, արդարադատության, օրենքի և օրինականության առկայության առումով»,-ասել է Կառավարության ղեկավարը:
Ամփոփելով իր խոսքը՝ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձի առիթով, հաջողություններ մաղթել Հայաստանի Հանրապետությունում արդարությունը, արդարադատությունը, օրենքը և օրինականությունն անառարկելի, անքննելի, անքննարկելի և անշրջելի իրողություն դարձնելու ճանապարհին:
Վարչապետ Փաշինյանը Քննչական կոմիտեի ստեղծման 10-րդ տարեդարձի առիթով ՔԿ մի խումբ ներկայացուցիչների պարգևատրել է Վարչապետի հուշամեդալով, շնորհակալագրով և արժեքավոր նվերներով:
23:59 23.05.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսըՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:51 23.05.2025
Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...
23:43 23.05.2025
Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...
23:34 23.05.2025
ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...
23:26 23.05.2025
Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել էՀամբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...
23:18 23.05.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմինՄայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...