13:55 05.04.2018
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում Նորապատ թաղամասի բնակիչները փակել են ճանապարհը՝ ասելով, որ պատճառն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի՝ իրենց նկատմամբ ցուցաբերած անվայել վարքագիծն է:
«Ամիսներ առաջ խորհրդավոր պայմաններում մեր կացարանները վառվեցին, շենքը ողջ գույքով վերածվեց մոխրակույտի, այդ օրը միայն մեզ օգնության ձեռք մեկնեցին Արմավիրի մարզի փրկարարներն ու ոստիկանները, իսկ մնացած կառույցներից հանդիպեցինք քար անտարբերության։ Միայն լրատվամիջոցներով աղմուկ բարձրացնելուց հետո Արմավիրի քաղաքապետարանից ու Արմավիրի մարզպետարանից բարեհաճեցին մեզ ընդունել՝ խոստանալով, որ մեզ փողոցում չեն թողնի, սակայն այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսևորեց մեր նկատմամբ։ Երևի մարզպետին թվում է, որ նրա պաշտոնը ցմահ է, նա երևի ծանոթ չէ ժողովրդական հայտնի խոսքին, երբ ասում են. «Պաշտոնը վարունգ է, այսօր ձեռքդ է, վաղը՝ … Բժշկին կարոտ մնաս»,- ասել են բնակիչները:
Արմավիրցիները փորձել են նաև փակել Երևան-Արմավիր ավտոճանապարհը, սակայն ոստիկանների հետ բանակցություններ են եղել, և ոստիկանները բնակիչներին ասել են, որ խնդրի մասին իրենք կտեղեկացնեն համապատասխան մարմիններին, ինչից հետո բնակիչները դադարեցրել են իրենց բողոքի ակցիան մինչև երկուշաբթի:
Ավելի վաղ SHANTNEWS-ը տեղեկություններ է հաղորդել, թե հրդեհի և դրան հաջորդած իրադարությունների մասին: 2017 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հրդեհը բռնկվել էր Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում: Այրված շենքի բնակիչներն իրենց կացարանով ու սննդով ապահովելու պահանջով փակել էին դեպի Արմավիր մտնող միջպետական ճանապարհը: Բնակիչները կատարվածի մեջ դիտավորություն են տեսնում ու նաև հրշեջներին մեղադրում ուշ արձագանքելու մեջ: Հետո ասվեց, որ տուժածներին կացարանով են ապահովել ու ֆինանսական աջակցություն տվել:
15:50 22.07.2025
Նուբարաշենի հոգեբուժարանից 2 հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկը հայտնաբերվել էՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից երկու հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկին ոստիկանները հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեցին ՆԳՆ մամուլի բաժնից: «Հուլիսի 21-ին՝ ժամը 01.20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ […] ...
15:41 22.07.2025
«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել ՌոդրիինԻսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 29-ամյա կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով, հաղորդում է AS-ը։ Ծնկի վնասվածքի պատճառով 9 ամիս բաց թողած իսպանացին անցած մրցաշրջանի վերջնամասում վերադարձել է խաղադաշտ և վերականգնում է նախկին մարզավիճակը։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Կողմերը համագործակցությունը երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ չեն վարում։ Անգլիական ակումբը Ռոդրիի […] ...
15:30 22.07.2025
Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասինՄինչ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին խոսելը, դեռ շատ աշխատանք կա անելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախ, մեծ աշխատանք պետք է կատարվի, նախքան մենք կարողանանք կոնկրետ խոսել բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումների հնարավորության մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:17 22.07.2025
Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-իցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, որ Վաշինգտոնը դուրս կգա ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ), հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։ «Նախագահ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Դա կազմակերպություն է, որն աջակցում է վիճահարույց, պառակտող մշակութային և սոցիալական գաղափարներին, որոնք լիովին հակասում են այն առողջ բանականության քաղաքականությանը, […] ...
15:05 22.07.2025
Սպերցյանը դժգոհել է Կազանում երկրպագուների քանակից«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհություն է հայտնել Կազանում կայացած խաղի երկրպագուների քանակից։ Կիրակի «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 1-ին տուրի արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Խաղը կայացել էր Կազանում, քանի որ Նիժնի Նովգորոդի մարզադաշտը պատրաստ չի եղել։ «Իհարկե, հեշտ խաղ չէր։ Ամսվա սկիզբն է, բացի դրանից՝ ծանր ճանապարհորդություն էր։ Իհարկե, ցանկանում […] ...