00:00 30.10.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
11։00-16:00 Մուրացանի փ. 109 շենք, Ռոստովյան փ. 13, 15, 17 շենքեր, Սասունցի Դավթի փ. 50-58 առանձնատներ,
11։00-17:00 Նոր Արեշ 4 փողոց 69-100; 15 փողոց 1-34, 3, 5, 7,9; 17 փողոց 1-31 առանձնատներ, Արցախի փ. 31, 37 առանձնատներ, Արցախի փ. 10, 10Ա, 14 շենքեր, Գարեգին Նժդեհի փ. 58 շենք (բն. 14-34), Մուրացանի փ. 192, 165-231 առանձնատներ, Լեփսուսի փ. 12-25 շենքեր, Յաղուբյան փ. 34-62 առանձնատներ, Ադոնցի փ. 17/1-17/4 շենքեր, Մամիկոնյանց փ. 36/8 շենքեր, Ձորափի փ. 19, 19/6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արմավիրի մարզ`
11:00-12:00 Առատաշեն գյուղ,
11:00-13:00 Արշալույս գյուղ,
11:00-17:00 Այգեկ, Բաղրամյան, Ակնալիճ և Տարոնիկ գյուղեր,
14:00-15:00 Ծաղկալանջ, Գեղակերտ և Հովտամեջ գյուղեր,
Արագածոտնի մարզ`
11։00-17:00 Արուճ, Շամիրամ և Դպրեվանք գյուղեր,
Արարատի մարզ՝
10:30-12:30 Արտաշատ քաղաք` Թորոմոնյան փողոց և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
Կոտայքի մարզ՝
11:00-12։00 Բյուրեղավան քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալմաքար Բել Գլաս և Անդրանիկ Հարությունյան ՍՊԸ-ներ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ,
Լոռու մարզ՝
11:00-17:00 Լեռնապատ և Լեռնաջուր գյուղեր,
Շիրակի մարզ՝
11:00-15:00 Ախուրյանի տրածաշրջան՝ Ազատան գյուղի գազալցակայան, «Իգիթ» գործարան, Ազատանի և Բենիամին գյուղերի պահեստային տնտեսություններ, Կարկաչան համալիր և Ազատանի քարհանք։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...