18:56 04.11.2024
2025թ. պետական բյուջեի նախագծով Քաղաքաշինության կոմիտեին նախատեսվում է հատկացնել 3.3 մլրդ դրամ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ի համատեղ նիստում ներկայացրել է կոմիտեի 2025 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները:
Հիմնական թիրախները նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը, տեղայնացումը, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովումն են։
2025թ. նախատեսվում է մշակել և տեղայնացնել նորմատիվատեխնիկական 23 փաստաթուղթ, որին ուղղվելու է 268 մլն դրամ։ Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ 2025 թվականից կոմիտեն նախաձեռնում է ԵՄ նորմերի և ստարդարտների տեխնիկական թարգմանության, տեղայնացման աշխատանքներ.
«Զուգահեռաբար կիրականացվեն օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտան կիրառության մեջ դնել քաղաքաշինության ոլորտում ԵՄ նորմերն ու ստանդարտները: Այսինքն՝ կունենանք ՀՀ-ում գործող 2 նորմեր՝ ազգային և ԵՄ նորմերը, որոնք հավասարեցված կլինեն ազգային նորմերին»։
«Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովում» միջոցառման համար նախատեսված է 1.9 մլրդ դրամ՝ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքների համար: Թաղամասում առկա են բազմաբնակարան փայտյա 24 շենքեր, որոնց շահագործման ժամկետը լրացել է, և գտնվում են վթարային վիճակում։ Որոշում է կայացվել կառուցել 15 բազմաբնակարան շենք՝ 308 բնակարանով՝ մոտ 29 500քմ մակերեսով և հատկացնել թաղամասում բնակվող ընտանիքներին: Թաղամասի կառուցապատման նախահաշվային արժեքը կազմում է 10.7 մլրդ դրամ և ամբողջական կառուցապատումը նախատեսվում է ավարտել մինչև 2028 թվականը: Այս պահին իրականացվում են 10 շենքերի շինարարական աշխատանքները։
Կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ ներկայումս կոմիտեի պատվիրատվությամբ համակարգվում է շինարարության ընթացքում գտնվող 63 ենթածրագիր՝ 71.4 մլրդ դրամ պայմանագրային արժեքով: 2025 թվականին նախատեսվում է առնվազն 73 ենթածրագրի համակարգում՝ ավելի քան 95 մլրդ դրամ պայմանագրային արժեքով:
Քաղաքաշինության կոմիտեի կանոնադրական գործառույթները իրականացնելու նպատակով նախատեսվում է հատկացնել 1.1 մլրդ դրամ, որի 93.6%-ն ուղղված է աշխատանքի վարձատրությանը։
Քաղաքաշինության կոմիտեի կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովման համար նախատեսվում է շուրջ 30 մլն դրամ։
Մյուս առաջնահերթությունը «Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթեր» միջոցառման շրջանակում նախատեսված Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի մշակումն է, որի մեկնարկը նախատեսվում է 2025 թվականին։ Որպես կանխավճար նախատեսվում է 121.4 մլն դրամ, իսկ աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 404.6 մլն դրամ:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...