Գալիք տարվա բյուջեով նախատեսվում է ավելացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված ֆինանսական միջոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+25.09 oC

Գալիք տարվա բյուջեով նախատեսվում է ավելացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված ֆինանսական միջոցները

21:32 04.11.2024

2024 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով ֆինանսական ամենաէական ավելացումներն արվել են ՊՆ-ի եւ ԱՍՀՆ-ի բյուջեներում: Նախարարությանը պլանավորվում է հատկացնել 905 մլրդ 684 մլն դրամ, որը 110 մլրդ 360 մլն դրամով ավելի շատ է, քան 2024 թվականին կամ 13,9 տոկոսով: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` խորհրդարանականներին ներկայացնելով երկրի՝ գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախանշված հատկացումները:

Զեկուցողը հայտնել է, որ գերատեսչության բյուջեում հիմնական ավելացումներն ընթացիկ ծախսերի մասով են: Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ նախարարը նշել է, որ, ըստ էության, մեծ փոփոխություններ չկան. բյուջեն ավելանալու է ընդամենը 139 մլն դրամով կամ 7,1 տոկոսով:

Հաջորդիվ նախարարության բյուջեի թվային եւ ծրագրային ցուցանիշներն ու ուղղությունները ներկայացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նա տեղեկացրել է, որ առաջնային են համարվել «Կենսաթոշակային ապահովության», «Ճգնաժամերի հակազդման եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցման եւ վերացման նպատակով առանձին սոցիալական խմբերին տրվող աջակցություն» եւ «Ժողովրդագրության վիճակի բարելավում» ծրագրերը, որոնց բաժին է ընկնում ոլորտի բյուջեի 8,8 տոկոսը:

«Ցուցանիշը 2024 թվականի նկատմամբ աճել է 16,3 տոկոսով»,- ասել է նախարարը:

Պետական քաղաքականության մեջ 2025 թվականին եւս թիրախային է լինելու ժողովրդագրական վիճակի բարելավումը: Այս ծրագրի համար գալիք տարում նախատեսվում է հատկացնել շուրջ 80 մլրդ 88 մլն դրամ: Շարունակվելու են նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերը: Մեր հայրենակիցները շարունակելու են օգտվել իրենց` ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով նախատեսված սոցիալական երաշխիքներից:

Նախարարն անդրադարձել է նաեւ տարբեր ծրագրերի ֆինանսավորման չափերին:

«Անապահով եւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 23 մլրդ 410 մլն դրամ, «Սոցիալապես անապահով անձանց սննդի կազմակերպում» միջոցառման շրջանակում կհատկացվի շուրջ 167 մլրդ դրամ, «Զբաղվածություն» ծրագրին նախատեսվել է հատկացնել 1 մլրդ 733 մլն դրամ, 2025 թվականին այս կենսաթոշակային ապահովություն ծրագրի գծով նախատեսվում է հատկացնել 560 մլրդ 271 մլն դրամ, որից 210,000 մլն դրամը կուտակային կենսաթոշակն է՝ 510,000 մասնակցի հաշվարկով»,- հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը:

Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է նաեւ, որ 2025 թվականին պահպանվելու են 2024 թվականին գործող՝ հիմնական կենսաթոշակի, աշխատանքային ստաժի, զինվորական ծառայության, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը:

Անդրադառնալով մինչեւ 2 տարեկաներեխայի խնամքի նպաստներին՝ նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է հատկացնել շուրջ 30 մլրդ 237մլն դրամ՝ 67,943 շահառուի համար.

«Ընդ որում, 2025 թվականին պահպանվելու են նպաստի այս տեսակի՝ 2024 թվականի չափերը. խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում՝ 37,500 դրամ, խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի դեպքում՝ 31,600 դրամ, գյուղաբնակ եւ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում՝ 69,100 դրամ: Միաժամանակ, պետական բյուջեից 20 մլրդ 905 մլն դրամ կուղղվի 37,420 նորածինների համար երեխայի ծննդյան միանվագ նպաստ տրամադրելուն, որի դեպքում եւս պահպանվելու են նպաստի՝ 2024 թվականի չափերը: 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխայի ծնողին՝ ընտանիքում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ մինչեւ երեխայի 6 տարեկանը լրանալն ամսական 50,000 դրամ դրամական աջակցության տրամադրմանը կուղղվի շուրջ 27 մլրդ դրամ՝ միջին ամսական շուրջ 45,103 երեխայի ծննդյան կապակցությամբ»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ կշարունակվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված աջակցությունը, որի համար նախատեսվում է 1 մլրդ 800 մլն դրամ՝ 3500 շահառուի համար:

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում» ծրագրին նախատեսվում է հատկացնել շուրջ 3 մլրդ 300 մլն դրամ, այդ թվում՝ շուրջ 867 մլն դրամը նախատեսվում է Մեծամորում հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնի կառուցման համար: Ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց պետական հավաստագրերի հիման վրա նախարարության կողմից որակավորված կազմակերպությունների կողմից շուրջ 1 մլրդ 924 մլն դրամի շրջանակում կտրամադրվեն 24,399 աջակցող միջոցներ` պրոթեզներ, օրթեզներ, քայլակներ, անվասայլակներ, լսողական սարքեր եւ այլն, 399-ը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաեւ կիրականացվի 60 աջակցող միջոցի վերանորոգում, 5-ը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց:

Պատգամավորները հարցեր են ուղղել գերատեսչության ղեկավարին՝ առանցքում ունենալով Մեծամորում հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնի կառուցումն ու դրան ուղղվող միջոցները, զբաղվածության ծրագրերին ու դրանց շահառուներին, ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող աջակցություններին, բյուջետային նոր նախաձեռնություններին, ընտանիքի անապահովության գնահատման համակարգի պիլոտային ծրագրին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

20:14 18.06.2025

«Ինտերը» չի կարողացել հաղթել մեքսիկական ակումբին․ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում E խմբում «Ինտերն» ու մեքսիկական «Մոնտերեյը» մեկական գոլ են փոխանակել: Միլանցիների մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Ռիվեր Փլեյթը» հաղթել էր «Ուրավային»: ...

SHANTNEWS

20:00 18.06.2025

SHANTNEWS

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

19:54 18.06.2025

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […] ...

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

19:46 18.06.2025

Հայաստանը օգնում է Իրանում գտնվող հայերի և այլ երկրների քաղաքացիների տարհանմանը. ԱԳ նախարար

Իրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով, բայց տեսնում ենք, որ […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

19:35 18.06.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում

Այսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […] ...

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին

19:24 18.06.2025

«Բարսելոնան» պատրաստ է վաճառել աստղերից մեկին

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել թիմի ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Հունվարին Արաուխոն նոր երկարաժամկետ պայմանագիր էր ստորագրել կատալոնական ակումբի հետ՝ մինչև 2031 թվականը։ Սակայն պայմանագրի երկարաձգումը դեռ չի երաշխավորում, որ ֆուտբոլիստը երկար կմնա թիմում։ Բեն Այադի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» բաց է քննարկելու Արաուխոյի վաճառքի տարբերակները։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է դիտարկել ֆինանսապես շահավետ […] ...

BACK_TO_TOP