21:40 04.11.2024
Ընդդիմությունը մտադիր է կանխել Վրաստանում նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը կազմավորվել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններից հետո։ Այս մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքում հայտարարել է ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն։
«10 օրից, ըստ սահմանադրության, խորհրդարանի շենքում այդ աղբը պետք է հավաքվի և ճանաչի իր լեգիտիմությունը։Մենք չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա։ Մենք դա պետք է ինքներս անենք»,- ասել է Ջափարիձեն:
Ջափարիձեի խոսքով՝ մեկ այլ կարևոր ամսաթիվ նոյեմբերի 21-ն է։ Սա ԿԸՀ-ի կողմից ԱԺ ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը հրապարակելու վերջնաժամկետն է։ Եվ այս օրը ընդդիմությունը պետք է հանրահավաք անցկացնի։
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության ցույց է ընթանում՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ Կազմակերպիչներն ու մասնակիցները պնդում են, որ ընտրությունները կեղծվել են, և իրենք չեն պատրաստվում դա ընդունել։ Իշխանությունների հակառակորդները ցուցարարներին բաժանել են կպչուն պիտակներ, որոնք պարունակում են հատուկ շտրիխ կոդ, որը սկանավորելուց հետո Telegram մեսենջերի օգտատերը կդառնա մի խմբի անդամ, որտեղ ամեն օր կտեղեկացվի ընդդիմության ծրագրերի մասին։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին, առաջին անգամ էլեկտրոնային քվեատուփերի միջոցով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական Երազանք» կուսակցությունըւ ստացել է ձայների 53,93 տոկոսը և ստացել է միայնակ կառավարություն ձևավորելու իրավունք։
Խորհրդարան մտած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք համարում են կեղծված։ Ընտրությունների արդյունքները չի ճանաչել նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
22:33 14.06.2025
Ռիսկը շատ մեծ է. ի՞նչ սպասել Իրան-Իսրայել հակամարտությունիցԱմբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Իսրայել-Իրան առճակատումն է: Երեկ գրեթե ամբողջ գիշեր Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Թել Ավիվին արձակելով ավելի քան 100 հրթիռ: Երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ: Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները և ի՞նչ հանգուցալուծում կստանան. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսսեյնին: Հարցազրույցն […] ...
22:16 14.06.2025
NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն էԲասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակչի չորրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 111-104 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին վաստակել է 35 միավոր։ Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը` 2-2։ Թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 17-ին […] ...
21:48 14.06.2025
Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերելՀունիսի 14-ին, ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4-րդ շենքից որդին մորը նետել է, ապա ինքն է նետվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ […] ...
21:26 14.06.2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբՌուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հենց նոր կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – ասել է Կրեմլի խոսնակը։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հեռախոսազրույցի տևողությունը կազմել է 50 րոպե։ «Զրույցը […] ...
21:14 14.06.2025
ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նաումբուրգ քաղաքում մասնակցեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...