18:10 05.04.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարություն է արել Մալթայի Ինքնիշխան Ուխտի հետ ՀՀ-ի համագործակցության համաձայնագրի ստորագրումից հետո: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Ձե´րդ Գերազանցություն,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,Նախ շնորհակալ եմ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի հյուրը լինելու և այս ջերմ ընդունելությունը վայելելու համար։ Ես շատ ոգեշնչված եմ, քանի որ այսօր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ միասին մասնակցեցի «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված հայ ժողովրդի զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը։ Այն մենք համարում ենք երկու քրիստոնյա համայնքների համերաշխության ևս մի հավերժ խորհրդանիշ:
Ինձ համար այս այցը նույնպես մեծ խորհուրդ ունի․ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը։ Հետադարձ հայացք նետելով այս անցած տարիներին՝ ուրախ եմ, որ մենք այսօր արձանագրելու բան ունենք։ Դեռևս 1998 թվականին Մալթայի Ուխտը դեսպան հավատարմագրեց Հայաստանում, և մենք տարիներ առաջ փոխադարձեցինք այդ քայլը։
Մեր դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ նոր էջ բացեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ Վարպետի՝ 2016 թվականի անդրանիկ այցը Հայաստան՝ նոր որակ հաղորդելով բարեկամական ոգով զարգացող մեր համագործակցությանը: Եթե հավելենք նաև իմ այսօրվա այցը, ապա կարող ենք վստահորեն փաստել, որ բարձր մակարդակի երկխոսության այս դինամիկան պահելու ցանկությունը երկուստեք է, ինչը թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել մեր հարաբերություններում առկա ներուժը։
Րոպեներ առաջ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ուխտի միջև ստորագրված համագործակցության համաձայնագիրը նպատակ ունի խթանելու մարդասիրական, առողջապահական բնագավառներում համատեղ գործունեությունը։ Այս համաձայնագիրը համագործակցության ներուժի բացահայտման մի դրսևորում է, և այն երկուստեք պետք է առավելագույնս ծառայեցնենք իր նշանակությանը։
Ինչպես հայտնի է, առաջին քրիստոնյա երկրի և քրիստոնյա հնագույն ուխտի միջև դեռ միջնադարում ձևավորվել են քաղաքական, տնտեսական և մշակութային սերտ առնչություններ՝ հիմնված փոխըմբռնման և միմյանց սատարելու ցանկության վրա, որոնք՝ քրիստոնեական նույնակունք արժեհամակարգի հետ միասին դարձել են Հայաստանի և Մալթայի Ուխտի միջպետական հարաբերությունների ամուր հիմքը։
Անշուշտ, ամենաբարձր դրվատանքի է արժանի Մալթայի Ուխտի ծավալած մարդասիրական գործունեությունն աշխարհում, որից անմասն չէ նաև մեր երկիրը։ Շնորհակալ ենք, որ 1988 թվականի երկրաշարժի դժվարին օրերից ի վեր Մալթայի Ուխտը մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում և դարձել է մեր երկրի լավագույն բարեկամը։Այս համատեքստում առանձնակի ուզում եմ կարևորել այն փաստը, որ Մալթայի Ուխտի ասպետների և հազարավոր կամավորների կողմից աշխարհի 120 երկրներում, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, իրականացվող մարդասիրական ծրագրերի հիմքում ընկած են համերաշխության, մարդասիրության և կարիքի մեջ գտնվողներին օգնելու քրիստոնեական սկզբունքները։
Այս գործունեությունը լիարժեքորեն տեղավորվում է Մալթայի Ինքնիշխան Ուխտի մարդասիրական առաքելության ներքո, այն լիարժեքորեն տեղավորվում է հայ ժողովրդի՝ դարերով կոփված հանդուրժողականության և համերաշխ համակեցության տեսլականի ներքո։ Մալթայի Ուխտը միշտ այնտեղ է, որտեղ օգնությունն ամենապահանջվածն է՝ լինի դա Սիրիայում, Կոնգոյում, Հաիթիում թե Աֆղանստանում։ Հայաստանն էլ, չնայած իր համեստ հնարավորություններին, Սիրիայի համար ամենածանր օրերին, մարդասիրական օգնություն ուղարկեց սիրիացի եղբայր ժողովրդին։
Եվ հենց այս արժեքներն են, որ մեզ միավորում են, հենց այս արժեքների խթանումն է, որ կարող է դիմակայել աշխարհում ծավալվող այլատյացության ու ծայրահեղականության մերօրյա դրսևորումներին:
Շատ շնորհակալ եմ ուշադրության համար»:
11:54 17.06.2025
Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասինՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...
11:47 17.06.2025
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...
11:42 17.06.2025
Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...
11:33 17.06.2025
Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:23 17.06.2025
Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ AxiosՍպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...