13:22 08.11.2024
Նոյեմբերի 7-ի ժամը 6-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Ապարան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներից մեկը և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել: Դեպքի վայր ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչությունից օպերատիվ խումբ է մեկնել:
Պարզվել է, որ ժամը 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել նշված տուն և ննջասենյակից գողացել ոսկյա ու արծաթյա զարդեր, բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ մեկուկես միլիոն դրամի վնաս: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:ՆԳՆ ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառեւմների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, ինչի վերաբերյալ նա հայտնել է, որ այն թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար: 43-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ապարանի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
14:20 29.07.2025
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։ ...
14:09 29.07.2025
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆՍարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...
14:00 29.07.2025
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...
13:47 29.07.2025
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...
13:35 29.07.2025
Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։ ...
13:24 29.07.2025
ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը․ ԵԽԲրյուսելի և Վաշինգտոնի միջև կնքված սակագնային համաձայնագիրը մեծացնում է ԵՄ կառուցվածքային կախվածությունը ԱՄՆ-ից և ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը, ասում է Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն […] ...