ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայողները շարունակում են ընդլայնել իրենց գիտելիքները՝ Ֆրանսիական փորձի փոխանակման միջոցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+19.09 oC

ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայողները շարունակում են ընդլայնել իրենց գիտելիքները՝ Ֆրանսիական փորձի փոխանակման միջոցով

11:43 09.11.2024

Ֆրանսիայի ներքին գործերի և անդրծովյան տարածքների նախարարության կողմից սույն թվականի նոյեմբերի 4-ից 8-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության անձնակազմի համար կազմակերպվել և անց է կացվել «Լայնածավալ ջրհեղեղների իրավիճակում ճգնաժամի կառավարման, պլանավորման և արձագանքման հիմնախնդիրները» թեմայով հնգօրյա վերապատրաստման դասընթաց։

Դասընթացն անց է կացվել Փարիզի հրշեջ-փրկարարական դպրոցի վերապատրաստման գծով տնօրեն Քրիստոֆ Կոնստանի գլխավորությամբ, ով իր բազմամյա փորձով և հարուստ գիտելիքներով կիսվեց մասնակիցների հետ։

Վերապատրաստմանը մասնակցում էին ՆԳՆ փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման, Քաղաքացիական պաշտպանության, Փրկարարական ուժերի վարչությունների, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության փրկարարական ծառայողներ և ՆԳՆ ՃԿՊԱ դասախոսներ, ընդհանուր թվով 22 մասնակից։

Վերապատրաստման նպատակն էր ֆրանսիական լավագույն փորձի փոխանակումը և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացումը։

Դասընթացն անց է կացվել ինտերակտիվ եղանակով՝ ներառելով հարցուպատասխան, քննարկումներ և վերլուծություններ։

Քրիստոֆ Կոնստանը ներկայացրել է Ֆրանսիայում փրկարարական աշխատանքների կազմակերպման, աղետների, տարաբնույթ արտակարգ իրավիճակներում պայքարի մեթոդները, որոնողափրկարարական աշխատանքների իրականացման հիմնական փուլերը, ինչպես նաև աղետալի ջրհեղեղի դեպքում Փարիզի հրշեջ բրիգադի գործողությունները, հրամանատարական օպերատիվ շղթայի, ճգնաժամային կառավարման և համակարգման կենտրոնի աշխատանքները, բնակչության պաշտպանության կազմակերպման ու իրազեկման գործընթացները, այդ թվում նաև՝ տարբեր ծառայությունների միջև փոխհամաձայնեցված աշխատանքների կազմակերպման ուղղությունները:

Վերջինիս խոսքերով՝ նմանատիպ փորձի փոխանակմանն ուղղված դասընթացների շնորհիվ մասնակից շահառուները հնարավորություն են ստանում խորացնել իրենց բազային գիտելիքները, զարգացնել հմտություններն ու կարողությունները։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել նաև ՀՀ տարածաշրջանին սպառնացող աղետները։ Հատուկ անդրադարձ կատարվեց 2024թ․ մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ իրականացված գործողություններին։ Քննարկվեցին համայնքների բնակչության պաշտպանության պլանները, ինչպես նաև արձագանքման ուժեղ ու թույլ կողմերը, տարվեցին ուղիղ համեմատականներ Ֆրանսիայում տեղի ունեցած և՛ խոշոր աղետների, և՛ ջրհեղեղների հետ։

Վերապատրաստման ավարտին տեղի ունեցավ ամփոփում և հավաստագրերի հանձնման արարողություն, որի ընթացքում մասնակիցներն իրենց երախտագիտությունը հայտնեցին վերապատրաստման ծրագրի ղեկավարին՝ գիտելիքների և հմտությունների բարելավմանն ուղղված միջոցառման կազմակերպման և իրականացման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP