11:55 09.11.2024
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 7-8-ը մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում։ Բարեփոխումների կարգավիճակը և հետագիծը» կլոր-սեղան քննարկմանը։
Միջոցառման շրջանակում պետական իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային փորձագետների ներգրավմամբ քննարկվել են անվտանգության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ ԶՈՒ-ում կարգապահության, հոգեկան առողջության բարելավման, պրոֆեսիոնալիզմի, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, անկախ վերահսկողական հաստատությունների հզորացման, խորհրդարանական վերահսկողության և այլ հարցեր։ Միջազգային լավագույն փորձի և մոտեցումների զուգադրմամբ ներկայացվել են ոլորտային խնդիրներին լուծումներ գտնելու տարբեր մեխանիզմներ։
Մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտացված ստորաբաժանման՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը նիստի շրջանակում հանդես է եկել առանձին ելութով։ Իր խոսքում նա անդրադարձել է տարբեր երկրներում գործող զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող օմբուդսմանական հաստատությունների մոդելներին (ԶՈՒ կազմում ընդգրկված, Ընդհանուր, Բացառիկ իրավասություն ունեցող և այլն)։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը Հայաստանում ունի ընդհանուր (միասնական) մանդատ, որի ներքո Պաշտպանի առաջնահերթություններից են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների և ընդհանուր առմամբ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։
Կարևորվել է փոխվստահելի ու բարձր մակարդակի համագործակցությունը անվտանգության ոլորտի իրավասու պետական մարմինների, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործընկերների հետ։
«Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կայացած հաստատություն է, որը գործում է հստակ սկզբունքների և սահմանադրական հիմքերի վրա։ Մեզ համար այդ հիմքերի էլ´ ավելի ամրապնդումն ու հզորացումը, մարդկային, ֆինանսական և մասնագիտական կարողությունների շարունակական և հետևողական զարգացումն ունեն սկզբունքային նշանակություն և այդ ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ»,- նշել է Անդրանիկ Եղոյանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի կողմից՝ Ազգային ժողովի և Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...