11:37 11.11.2024
Նոյեմբերի 10-ի ժամը 20.20-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աէրացիա թաղամասի սուպերմարկետներից մեկի մոտ, որտեղ ավտոկայանատեղիում հայտնաբերել է տղամարդու դի։ Դիակի հայտնաբերման վերաբերյալ ահազանգ է ստացվել նաև պարեկային ծառայության կարգախմբից: Պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ 68-ամյա Սահակ Շահենյանն է:
Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: ՆԳՆ ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում նշված սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել Արարատի մարզի Դարբնիկ գյուղի 56-ամյա բնակչի և Սահակ Շահենյանի միջև, որի ընթացքում 56-ամյա տղամարդը որպես տաքսի շահագործվող իր «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկից վերցրել է փայտե մահակն ու հարվածել Սահակ Շահենյանի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։ Հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում 56-ամյա տղամարդը ժամը 23.40-ին Դարբնիկ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և, իր վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով, տեղափոխվել է ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն: Մեքենան տեղափոխվել է Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Շենգավիթի քննչական բաժին:
Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:
14:20 29.07.2025
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով14:09 29.07.2025
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆՍարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...
14:00 29.07.2025
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...
13:47 29.07.2025
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...
13:35 29.07.2025
Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։ ...
13:24 29.07.2025
ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը․ ԵԽԲրյուսելի և Վաշինգտոնի միջև կնքված սակագնային համաձայնագիրը մեծացնում է ԵՄ կառուցվածքային կախվածությունը ԱՄՆ-ից և ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը, ասում է Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն […] ...
13:11 29.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 29-ից օգոստոսի 3-ըԵրևանում հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ին, օգոստոսի 1-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան […] ...