Կայացել է Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

Կայացել է Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

17:26 11.11.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցը մեկնարկել է Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Սթեներգարդի հետ հանդիպումով։

Կայացել է Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումն՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ օրակարգի հարստացման, համագործակցության խորացման հետագա հեռանկարները։ Ոլորտային համագործակցության խթանման նպատակով առանձնանշվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ուղղությունները։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է.

«Սա իմ երրորդ այցն է Շվեդիա, բայց առաջինը երկկողմ ձևաչափով։ Շնորհակալ եմ հյուրընկալության և արդյունավետ քննարկումների համար՝ միտված մեր երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, ընդհանուր արժեքների ու հետաքրքրությունների վրա։ Համոզված եմ, որ համատեղ ակտիվ ջանքերով կարող ենք լավագույնս իրացնել թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ հետ մեր գործընկերության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, առևտրի, գործարար կապերի, մարդկանց միջև շփումների հետագա խթանման նպատակով։»

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա փուլին, արձանագրված ձեռքբերումներին և նոր հավակնոտ օրակարգի հետագա զարգացման հնարավորություններին:

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ։

Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանման միջոցով։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանազատման գործընթացում արձանագրված համաձայնությունը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա։

Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», որի կյանքի կոչումը, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով արդյունավետորեն կավելացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

17:39 19.06.2025

Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

Հունիսի 5-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 13:40-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում դեղատան սեղանի վրայից հեռախոսը գողացել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի 63-ամյա բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին կինը ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված […] ...

Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա Սվաջյան

17:30 19.06.2025

Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ներկա է եղել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ թվայնացման նպատակով իրականացրած հետազոտությունների արդյունքների քննարկմանը: «Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում կյանքի իրադարձությունների թվայնացման նպատակով իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ ներկայացնելով նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպվել […] ...

«Բարսելոնան» դժգոհ է Դիասի սպասողական դիրքորոշումից

17:21 19.06.2025

«Բարսելոնան» դժգոհ է Դիասի սպասողական դիրքորոշումից

«Բարսելոնային» դուր չի գալիս «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի վարքագիծը, գրում է Mundo Deportivo-ն։ «Բարսելոնան» հուսով է եղել, որ Դիասն ու նրա գործակալը ճնշում կգործադրեն «Լիվերպուլի» ղեկավարության վրա` ստիպվելով վաճառել տրանսֆերը։ Այդուհանդերձ, կոլումբացին սպասողական դիրքորոշում ունի և առաջացրել է «Բարսելոնայի» դժգոհությունը։ ...

Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահի հետ

17:16 19.06.2025

Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահի հետ

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հունիսի 19-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին, մասնավորապես, գրիպի պատվաստումներին, բժշկական ապահովագրությանը վերաբերող հարցերին: Այս համատեքստում կարեւորվել են առողջապահական ոլորտում փորձի փոխանակումն ու համապատասխան հանձնաժողովների միջեւ համագործակցության խորացումը: Հանդիպման ընթացքում […] ...

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում

17:11 19.06.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հունիսի 17-ին Մայիսյան գյուղի 54-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի մեկփողանի ակոսափող որսորդական հրացան և փամփուշտներ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ […] ...

Լուծարված ռուսական ակումբում 9 հայ ֆուտբոլիստ է խաղացել

17:00 19.06.2025

Լուծարված ռուսական ակումբում 9 հայ ֆուտբոլիստ է խաղացել

Ռուսական «Խիմկի» ակումբը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին: Մերձմոսկովյան ակումբը այս քայլին է գնացել լուծարման պատճառով: Ակումբը դեռ պարտքերը չի մարել, այդ թվում` նախորդ մրցաշրջանում թիմի կազմում ելույթ ունեցող ֆուտբոլիստների հանդեպ: Տարբեր տարիներին «Խիմկիում» է խաղացել 9 հայ ֆուտբոլիստ՝ Ռոման Բերեզովսկին, Ռոբերտ Զեբելյանը, Բարսեղ Կիրակոսյանը, Հովհաննես Հարությունյանցը, Արտակ Ալեքսանյանը, Արթուր Եդիգարյանը, Արշակ Կորյանը, Դավիթ Դավիդյանը […] ...

BACK_TO_TOP