15:06 15.11.2024
Հայաստանի պատմության թանգարանն ու «Մեգերյան կարպետ»-ը նոյեմբերի 15-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին, որի շրջանակում «Մեգերյան կարպետ»-ը ստեղծել է թանգարանի գորգերի հավաքածուում պահվող ավելի քան 120 տարվա պատմություն ունեցող «Աստղահավք» գորգի կրկնօրինակը՝ Բանանցի ավանդական ձեռագործ տեխնոլոգիայով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրեցին թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ու «Մեգերյան կարպետ»-ի տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը։
Դավիթ Պողոսյանը թանգարանի և գորգագործական ընկերության միջև համագործակցությունը շատ կարևոր է համարում ու վստահեցնում, որ այն հետաքրքիր ուղերձներ ունի։
«Երբ կազմակերպում էինք «Դրվագներ ինքնության» ցուցադրությունը, նպատակ ունեինք ներկայացնել հայկական գորգի մշակույթը ոչ միայն անցյալում, այլև նրա շարունակական գործընթացը, որովհետև գորգարվեստը չի մահացել, փոխվել են արտադրության ձևերը՝ տնայնագործությունից անցում է կատարվել գործարանային ձևերին, բայց գորգագործությունը շարունակում է ապրել։ Մեզ համար կարևոր էր, որ այս ցուցասրահում, որտեղ ներկայացված են մեր հավաքածուի երեսունից ավելի լավագույն նմուշներ՝ համադրված տարբեր նյութերով, իր տեղն ունենա այսօր մեր գորգագործական մշակույթի վերակենդանացման գործում ակտիվ դերակատարություն ունեցող ընկերություններից մեկը՝ «Մեգերյան կարպետ»-ը։ Անհրաժեշտ էր այստեղ պրակտիկ ներկայացնել, թե ինչպես են գործում գորգը, ցույց տալ, թե որն է հայկական ավանդույթը»,-ասաց նա։
«Աստղահավք» գորգի կրկնօրինակն այժմ թանգարանի հուշանվերային տաղավարում է։ Այն վաճառելու պարագայում թանգարանը հնարավորություն կունենա ձեռք բերել մեկ այլ նմուշ, որը ևս կներկայացնի հայկական գորգագործական մշակույթը։Լեոնիդ Անդրեասյանի խոսքով՝ ընտրել են «Աստղահավք» գորգը, քանի որ այն շատ գեղեցիկ է և հազվադեպ հանդիպող դիզայն ունի։
«Գորգն արցախյան գանձերից մեկն է։ Գորգը հետաքրքիր խորհուրդ ունի. այն ամբողջությամբ հավքերով է պատկերված։ Գորգի վրա հեքիաթային հավքերն են, որոնք, ըստ ժողովրդական բանահյուսության, մինչև երկինք են բարձրացել, աստղեր են հավաքել ու երկիր բերել այն զույգերի համար, որոնք նոր կյանք պետք է մտնեին, բախտավոր ու երջանիկ լինեին»,-պատմեց Անդրեասյանը։
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...