Ինչպե՞ս են Բրիտանիայում պայքարում ճարպակալման դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+10.09 oC

Ինչպե՞ս են Բրիտանիայում պայքարում ճարպակալման դեմ

15:06 06.04.2018

Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը որոշել է այսօրվանից  նոր հարկատեսակ ավելացնել շաքարի համար: 
 

Սահմանված է կոնկրետ չափ՝ հարկ պետք է վճարեն այն արտադրողները, որոնց խմիչքներում շաքարի պարունակությունը 100 միլիլիտրում 5-գրամից ավելի է: Եթե խմիչքը պարունակում է ավելի քան 8 գրամ շաքար 100 միլիլիտրում, հարկն ավելի բարձր կլինի:

 Այս միջոցառումները նպատակ ունեն պայքարելու առաջին հերթին երեխաների  ճարպակալման դեմ: Բրիտանիայի ֆինանսների նախախարությունը հարկերի ավելացման մասին հայտարարել էր դեռևս 2016 թվականին: Այդ ժամանակ արտադրողները նվազեցրել էին շաքարի պարունակությունը: 

Մասնագետները փաստում են, որ աշխարհի բնակչության 50 տոկոսից ավելին տառապում է ավելորդ քաշով: 1-5 տոկոսի դեպքում ավելորդ քաշի պատճառը հորմոնային խանգարումներն են, մյուս դեպքերում` սխալ սննդակարգն ու ֆիզիկական ցածր ակտիվությունը:

Բժիշկների դիտարկումներով՝ ամբողջ աշխարհում նկատվում է ճարպակալման «համաճարակ»: Ճարպակալումով տառապում են և՛ մեծահասակները, և՛ երեխաները: Անհանգստացնում է նաև այն, որ ճարպակալումը երիտասարդանում է, երեխաների մոտ առավել հաճախ է հանդիպում: Ապացուցված է, որ աշխարհում յուրաքանչյուր տասներորդ երեխան ճարպակալում ունի: 

Վերջին տարիներին Հայաստանում ևս նկատվում է ճարպակալած մարդկանց թվի աճ:

Գիտնականները բացահայտել են, որ յուղոտ ուտելիքի պատկերներն ազդում են ուղեղի այն հատվածի վրա, որը պատասխանատու է մարդու ախորժակի համար, և մեծացնում են ուտելու ցանկությունը: Քաղցրահամ ըմպելիքները նույնպես համարվում են ճարպակալման գլխավոր պատճառներից մեկը:

Իսկ շուկան ողողած բուրահաղորդիչներով գազավորված ըմպելիքների հիմնական սպառողը երեխաներն են, քաղցր համը գրավում է հենց նրանց: Գիտնականների ուսումանսիրությունները պարզել են, որ երեխաներին դուր են գալիս նաև երշիկներն ու նրբերշիկները, որոնք մեծ քանակությամբ թաքնված ճարպեր են պարունակում: Այն արդարացմանը՝ թե առանց քաղցրի ուղեղը չի աշխատում, բժիշկները խորհուրդ  են տալիս քաղցրի անհրաժեշտ քանակը ստանալ  մրգերից, հնդկաձավարից, բրնձից ու ցորենից:

Ինչպես  ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս պայքարում են ճարպակալման դեմ, քանի որ  ՀՀ առողջապահության նախարարության  ուսումնասիրությունների  արդյունքները ևս մեկ անգամ վկայում են, որ առողջության հիմնական գրավականն առողջ ապրելակերպն է։ Հիվանդությունների առավել տարածված ռիսկի գործոնների՝ ավելորդ քաշի և ճարպակալման, ցածր ֆիզիկական ակտիվության կանխարգելումը կարող է փրկել  վտանգավոր հիվանդություններից։

Գիրության հետևանքով  կարելի  է ձեռք բերել արյան բարձր ճնշում, շաքարային դիաբետ, քաղցկեղ, արթրիտ, ծնկների, ազդրերի օստեոարթրիտ, լեղապարկի քարեր, լեղապարկի հիվանդություններ, ի վերջո`կաթված և սրտամկանի ինֆարկտ: Այս հիվանդությունների մեծ մասը հաճախ կարելի է հանդիպել գիրությամբ տառապող մարդկանց շրջանում:

Բժիշկները հիշեցնում են, որ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը առողջ ապրելակերպն է, որը ներառում է առողջ սնունդ, ֆիզիկական ակտիվություն և վնասակար սովորություններից հրաժարում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետ

23:59 21.05.2025

Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետ

Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 21.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետ

23:55 21.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետ

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր

23:52 21.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...

Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

23:50 21.05.2025

Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

Մայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

23:47 21.05.2025

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...

BACK_TO_TOP