20:30 06.04.2018
Գիտականորեն ապացուցված է, որ Լուսինն ազդում է Երկիր մոլորակի վրա կատարվող բազմաթիվ գործընթացների վրա: Լուսնով են պայմանավորված օվկիանոսի մակընթացություններն ու տեղատվությունները, այգեգործներն աշխատում են լուսնային օրացույցով, վարսահարդարները համոզված են, որ ավելի լավ է մազերը կտրել աճող լուսնի ժամանակ:
Ճշմարտությունն այն է, որ առողջ մարդը կարող է անվերջ նայել Լուսնին` առանց լրջորեն վնասելու իր հոգեբանությունը: Լուսինն իսկապես ազդում է այն մարդկանց վրա, ովքեր հոգեպես անառողջ են: Կան «գարնանային սրացումներ», կան նաև «լուսնային սրացումներ»: Դրանք տեղի են ունենում լիալուսնի ժամանակ: Այդ ժամանակ հոգեպես անկայուն մարդիկ անկանխատեսելի վարքագիծ կարող են դրսևորել:
Հաջորդ մտայնությունն այն է, որ Լուսնին երկար նայելուց մարդը կարող է հիվանդանալ քաղցկեղով կամ սրտանոթային հիվանդություններով: «Իրականում այդպիսի վարկածը ոչ մի հիմք չունի: Նույն հաջողությամբ կարող ենք պնդել, որ մարդը, որը միս է ուտում, քաղցկեղով է հիվանդանում»,- կարծում է հոգեթերապևտ Միխայիլ Մուրոմովը:
Կարծիք կա, որ Լուսինը կարող է վտանգավոր լինել աստղագետների համար, ովքեր երկար ժամանակ աստղադիտակով դիտում են Երկնային լուսատուն: Գիտնականներն ասում են, որ նույն արդյունքը կլինի, եթե երկար դիտեն Արևը՝ կստանան աչքի այրվածքներ: Բայց դա իսկապես շատ երկար ժամանակահատվածում Լուսնով հիանալու հետևանք կլինի: Այդպիսի միայն 2 դեպք է գրանցվել 20 տարվա ընթացքում:
Բժիշկները չեն ժխտում, որ Լուսինը կարող է վնասակար ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի վրա, բայց վտանգը չափազանցված է: Վառ Լուսինը կարող է անքնություն և հոգնածություն առաջացնել, որովհետև լիալուսինն արտացոլում է Արեգակի լույսը: Իսկ այդ լույսը «վախեցնում է» քնի համար «պատասխանատու» մելատոնին հորմոնը, այդ պատճառով Լիալուսնի օրերին մարդիկ հոգնած են արթնանում:
«Լուսնին երկար նայելուց հոգեկան շեղումներ կամ հիվանդություններ չեն առաջանում: Միակ անհարմարությունը անքնությունն է, այնպես որ, կարող եք հիանալ այդ աճող, նվազող, ամբողջական, անգամ «արյունոտ» գեղեցկությամբ: Մի՛ կապեք այդ ամենը ձեր հիվանդությունների հետ: Դրանք պարզապես զուգադիպություններ են»,- համոզված է հոգեթերապևտը:
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...