Յուրաքանչյուր գործարար պետք է զգա բարելավվող մրցակցային միջավայրի ազդեցությունը. Արտակ Շաբոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Յուրաքանչյուր գործարար պետք է զգա բարելավվող մրցակցային միջավայրի ազդեցությունը. Արտակ Շաբոյան

18:33 06.04.2018

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր շրջայց է կատարել Սյունիքի մարզի մի շարք սոցիալական հաստատություններում՝ գիշերօթիկ դպրոցներում, Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում և այլն: Այցի նպատակը նշված հաստատություններում պետական գնումների միջոցով սննդի ձեռք բերման գործընթացի վերահսկումն է: Հանձնաժողովի աշխատակիցները տեղում ուսումնասիրել են փաստաթղթերը՝ պարզելու՝ արդյո՞ք նշված հաստատությունները պատշաճ կերպով իրականացրել են մրցույթները, կամ որքանով են սննդի մատակարար հանդիսացող ընկերությունները բարեխիղճ գտնվել սննդի մատակարարման գործում: ՏՄՊՊՀ աշխատակիցների ուշադրության կենտրոնում էր նաև այն խնդիրը, թե որքանով է վերոնշյալ հաստատությունների կողմից կազմված տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև մրցույթների կազմակերպման գործընթացը համապատասխանում օրենքի պահանջներին:

Առկա փաստաթղթերի հիման վրա, առաջիկայում Հանձնաժողովը կպարզի նաև՝ արդյո՞ք պետական գնումների գործընթացում արձանագրվել են մրցույթի մասնակիցների նկատմամբ պատվիրատու հաստատությունների կողմից սահմանափակումներ կիրառելու դեպքեր, թե ոչ: Նշենք, որ նախկինում, Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ այս ոլորտում առկա են որոշակի խնդիրներ: Մասնավորապես, շատ հաճախ մրցույթներում հաղթում են միշտ միևնույն ընկերությունները, կամ տեխնիկական պահանջներում նշվում է, որ պետք է մատակարարվի հենց կոնկրետ ապրանքանիշի կամ բրենդի ապրանք, ինչը անթույլատրելի է:

Սյունիքի մարզ այցելության ընթացքում, Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հանդիպել է նաև մարզում գործունեություն իրականացնող մի քանի տասնյակ գործարարների՝ ոլորտին առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու և դաշտի առավել բարելավմանն ուղղված վերջիններիս առաջարկներին և ծրագրերին ծանոթանալու նպատակով:

Հանդիպմանը ներկա մոտ 3 տասնյակ գործարարները զբաղվում են հիմնականում կաթնամթերքի, հրուշակեղենի, հացամթերքի արտադրությամբ, գյուղմթերքների վերամշակմամբ, ինչպես նաև գործունեություն են իրականացնում հանքաարդյունաբերության և այլ ոլորտներում: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր խոսքում առանձնակի կարևորեց նման այցելությունները՝ նշելով, որ Հանձնաժողովի նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր գործարար զգա տարեցտարի բարելավվող մրցակցային միջավայրի ազդեցությունը՝ իր բիզնես գործունեության վրա, որն անշուշտ կբերի ծավալների, ինչպես նաև արտահանման աշխարհագրության ընդլայնմանը:

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Էլոլա» ընկերության տնօրենը ՏՄՊՊՀ նախագահին տեղեկացրեց, որ այսօր շուկայում առկա է փոշի կաթից պատրաստված կաթնամթերք, որի բաղադրության մեջ սակայն այդ մասին չի նշվում, հետևապես այն ընկերությունները, որոնք իրենց արտադրանքը պատրաստում են թարմ կաթից հայտնվում են անհավասար պայմաններում: Սպառողը չի տեղեկանում, թե որ արտադրանքն է թարմ կաթից, իսկ որը փոշի կաթից պատրաստված: Տնտեսվարողի կողմից բարձրացված խնդրի հետ կապված Արտակ Շաբոյանը խոստացավ, որ Հանձնաժողովն անմիջապես ուսումնասիրություն կսկսի, քանի որ արտադրողի կողմից ոչ ճիշտ մակնշումը կարող է հանգեցնել նրան, որ վերջինս անբարեխիղճ կերպով մրցակցային առավելություն ստանա, ինչն անթույլատրելի է:

Սյունիքի մարզի գործարարները խնդիրներ բարձրացրեցին նաև մանրածախ առևտրի ոլորտի, թռչնամսի արտադրության և ներկրման հետ կապված: Մասնավորապես, հանքային ջրի արտադրությամբ զբաղվող ընկերությունները տեղեկացրեցին, որ խնդիր ունեն մանրածախ առևտրային ցանցերում իրենց արտադրանքի վաճառքի հետ կապված: Խոշոր սուպերմարկետները երբեմն խտրական մոտեցում են ցուցաբերում և կամայականորեն որոշում են՝ որ արտադրողի ապրանքը վաճառել, իսկ որինը` ոչ, կամ որինը առավել տեսանելի ցուցադրել իրենց խանութներում: Արդյունքնում գործարարները կանգնում են իրացման խնդրի առաջ: Ի պատասխան, ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրեց, որ նման դժգոհություններ ստացվել են թե՛ արտադրողներից և թե՛ ներմուծողներից, և այս պահին Հանձնաժողովն ուսումնասիրում է մանրածախ առևտրի ոլորտը` նման խնդիրների օրենսդրական կարգավորմանը հասնելու նպատակով: Նա իր խոսքում նաև նշեց, որ գերիշխող առևտրային ցանցերը պետք է համահավասար մոտեցում ցուցաբերեն բոլորի հանդեպ, այլապես հաճախ ստացվում է, որ  մատակարարները կախվածության մեջ են հայտնվում խոշոր առևտրային ցանցերի կողմից և ստիպված ընդունում են վերջիններիս թելադրած պայմանները:

Մարզում թռչնամսի արտադրությամբ զբաղվողներն էլ դժգում են, որ այլ երկրներից ներկրվող թռչնամսի վրա հաճախ բացակայում է պատշաճ մակնշումը, թե երբ է այն արտադրվել և որ երկրի արտադրանք է, հետևապես, սպառողը կարող է մտածել, որ այն արտադրվել է Հայաստանում: Արտակ Շաբոյանը նշեց, որ բարձրացված բոլոր խնդիրները կարճ ժամկետներում կուսումնասիրվեն Հանձնաժողովի կողմից, և բոլոր այն խնդիրները, որոնք գտնվում են ՀՀ Մրցակցային մարմնի տիրույթում, լուծում կգտնեն:

ՏՄՊՊՀ լրատվական ծառայություն

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP