23:16 06.12.2024
Բաքու է ժամանել ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներից բաղկացած պատվիրակություն: Պատվիրակության ղեկավար ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջոշուա Հանն այսօր հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի վարչակազմի ներկայացուցիչների հետ:
Ինչո՞վ է պայմանավորված այցը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Նախ աչքի է ընկնում այն, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականին Բաքվում ընդունել են բավական ցածր մակարդակով։ Ջոշուա Հանին ընդունել է ոչ թե արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, այլ, ընդամենը, նրա տեղակալ Էլնուր Մահմեդովը: Դա, իհարկե, դիվանագիտական դեմարշ է և այդ լեզվով որոշակի բան են փոխանցում:
Նշեմ, որ այս այցը տեղի է ունենում ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում բավական բարդ փուլի ժամանակ: Եվ վերջին շաբաթների ընթացքում Բաքուն մի քանի, այսպես բացահայտ, ակնհայտ հակաամերիկյան դեմարշ է իրեն թույլ տվել։ Քոփ-29-ի օրերին բացահայտ հարձակում էին կազմակերպել ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնի վրա, որին, բառի բուն իմաստով, փրկել էին նրա թիկնապահները:
Զանգվածային արշավ է սկսվել ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի դեմ, որը մի քանի օր առաջ ստիպված էր հայտարարել հրաժարականի մասին՝ իբրև թե առողջական վատ վիճակի պատճառով:
Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը մերժեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի առաջարկը՝ Մալթայում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման ժամանակ եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ամերիկյան հանդիպում անցկացնելու վերաբերյալ:
Հիշեցնեմ՝ հայկական կողմը հաստատել էր իր պատրաստակամությունը։ Ադրբեջանը հայտարարել էր, որ ամերիկացիների հետ անելիք չունի, քանի որ Վաշինգտոնն այդ գործընթացի մասնակից չէ, ավելին՝ արտգործնախարարությունը մեղադրել էր պետդեպարտամենտին նրանում, թե իբր ամերիկյան կողմը կողմնակալ է և այդ ձևաչափի հանդիպումը պարզապես իմաստ չունի»:
Զուգահեռ նկատվում է հայ-ամերիկյան հարաբերություններում որոշակի զարգացում: Մեկը մյուսի հետ կապվա՞ծ է: Ի՞նչ է հայտնի ամերկացի դիվանագետների Բաքվում կայացած հանդիպումների մասին:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
21:54 19.06.2025
Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՕրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
21:49 19.06.2025
«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասըՀայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...
21:46 19.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի ԻրանինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...
21:42 19.06.2025
Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...
21:36 19.06.2025
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...