Կառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Կառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը

19:20 12.12.2024

Կառավարությունը հաստատել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: Առաջարկվում է՝ շահառուին տրամադրել ֆինանսական աջակցություն՝ շահառուի ձեռք բերվելիք ֆորմալ զբաղվածության արդյունքում ձևավորված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, որը կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը, ֆինանսական աջակցությունը տրամադրել առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից, շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով։ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկության համաձայն՝ 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ: 2023-ի ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 մլրդ դրամ:

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, բեռն ավելի քան 100 մլրդ-ով ավելացել է. «Հենց սա էլ ստիպել է մտածել այս նախագծի մասին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց համար որևէ ծրագիր իրականացնելու: Անհուսալի դասակարգված վարկեր ունեցողների մեծ մասը գտնվում է ոչ ֆորմալ զբաղվածության մեջ, իսկ նրանց մի մասն էլ՝ որպես անապահով ընտանիք, հաշվառված է անապահովության գնահատման համակարգում և պետությունից ստանում է նպաստ: Հաշվի առնելով առկա իրավիճակը, դրա հետևանքով առաջացող սոցիալական խնդիրներն ու անհուսալի վարկ ունեցող վարկառուներին ոչ ֆորմալ կամ ստվերային զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է 2025 թվականի փետրվարի 1-ից գործարկել միջոցառումը, որի շրջանակում կարող են շահառու դառնալ վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասվող առնվազն 3 տարի: Շահառուին նախատեսում ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, եթե վերջինս ունենա ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն: Աջակցությունը կկազմի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափ, և այն կուղղվի շահառու անհուսալի վարկային պարտավորության մարմանը»: Ըստ նախարարի՝ շահառուների խմբի 65 տոկոսը 26-50 տարեկանի միջակայքում է, այսինքն՝ գտնվում են աշխատունակության ամենաակտիվ շրջանում: Այս խմբի անձանց ճնշող մեծամասնությունը դուրս է մնացել տնտեսական ակտիվությունից: «Կենտրոնական բանկի և գործընկեր բանկերի հետ քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ բանկերն էլ իրենց հերթին վարկային գծով առաջացած տույժերի և տուգանքների համար մինչև 80 տոկոսի չափով զիջում կսահմանեն: Սա արդեն իրականացման փուլում կքննարկենք», – ասել է նախարարը:

Ակնկալվում է, որ միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմելու ժամանակահատվածում՝ մինչև 2026 թ. հունվարի 31-ը, թիրախային խմբի շուրջ 60 տոկոսը կամ 131 հազար անձ կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել վարկային պարտավորությունները: Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ ստեղծվելու է թվային հարթակ, քաղաքացիներն այդ հարթակով կարող են դիմել ու դառնալ շահառու: «Սա վարկերի ներում չէ, այլ մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ իրենց աշխատանքի միջոցով, իրենց աշխատավարձի եկամտահարկով և նաև որոշակի ընդառաջումներով պետք է կարողանան մարել իրենց վարկը: Եվ կարևորը նախապայմանը՝ ֆորմալ զբաղվածությունն է, այսինքն՝ առանց աշխատանքի իրենք չեն կարող դառնալ այս համակարգի շահառու»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ այն կարևոր որոշում է, սակայն հայեցակարգային խնդիր կա: «Վերջին շրջանում առիթ ունեցել եմ ասելու, որ մեր ֆունդամենտալ խնդիրներից մեկը փողի հետ մեր հարաբերությունների հարցն է և՛ պետական, և՛ անհատական առումով: Այս հարաբերություններում շատ խորը պրոբլեմներ կան մեր հանրության մեջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը և մանրամասնել, որ հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկը վերցնելը ռիսկ է և պատասխանատվություն: Այս առումով, ըստ վարչապետի, ունենք ֆինանսական գրագիտության ֆունդամենտալ խնդիրներ:

Ծրագրի արդյունավետության համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է իրազեկման հարցը և հանձնարարել պատասխանատուներին քննարկել և գտնել տարբերակ, թե ինչպես հնարավոր կլինի ծրագրի շահառուներին անձնապես որոշման մասին տեղեկացնել:

Նարեկ Մկրտչյանի խոսքով, իրազեկման հատվածը ծրագրի իրականացման ամենակարևոր հատվածներից մեկն է, այս ուղղությամբ նաև իրազեկման տեսահոլովակներ են պատրաստվում, որոնք ակտիվորեն կտարածվեն:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ առաջարկել է. «Մարդկանց այն խմբի համար, ովքեր այս ծրագրի շահառու են դառնալու և 24 ամիս կարգապահորեն բանկերի նկատմամբ պարտավորություններ են կատարելու, շատերը նաև գրանցված աշխատողներ են դառնալու, իրենց համար հետագայում այդ «սև ցուցակներից» դուրս գալու մի հատ կամրջային մոտեցում պետք է լինի: Իրենց հիմնական շահը ո՞րն է, իրենք ուզում են ոչ միայն պետության հետ աշխատանքային հարաբերությունները դարձնել թափանցիկ, այլև այդ 24 ամսյա ժամանակահատվածը լրանալուց հետո բանկերի հետ, արդեն որպես վարկունակ, վերականգնված վարկառուներ, փոխհարաբերություններ հաստատել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:28 17.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ համագործակցությունը՝ ընդգծելով ընթացիկ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների նշանակությունը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկային, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրին և թվայնացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի […] ...

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանին

18:21 17.06.2025

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանին

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյույզեին:  Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես […] ...

Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

18:13 17.06.2025

Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական ​​աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...

Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ

18:08 17.06.2025

Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ

Կատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...

SHANTNEWS

18:00 17.06.2025

SHANTNEWS

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

17:56 17.06.2025

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...

BACK_TO_TOP