11:06 13.12.2024
Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով` 2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ծրագրից կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։
Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։
Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։
Անհուսալի վարկեր ունեցող անձինք ծրագրին կկարողանան դիմել 2025 թ․ փետրվարի 1-ից։
18:28 17.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ համագործակցությունը՝ ընդգծելով ընթացիկ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների նշանակությունը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկային, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրին և թվայնացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի […] ...
18:21 17.06.2025
ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանինՀունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյույզեին: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես […] ...
18:13 17.06.2025
Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՀունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...
18:08 17.06.2025
Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբԿատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...