00:36 20.09.2018
Աֆղանստանում վերջին շրջանում իրավիճակի վատթարացումը պայմանավորված է Միացյալ Նահանգների միջամտությամբ ու երկարատև հակամարտությունից օգուտ քաղելու ցանկությամբ», – «ՌԻԱ նովոսստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Աֆղանստանի Ազգային ժողովի խորհրդարանի Ստորին պալատի ներկայացուցիչ, Պաշտպանության և Անվտանգության հանձնաժողովների նախագահ Շաբազ-խան Նասերին:
«Իրավիճակը Աֆղանստանում վեջին շրջանում չի բարելավվել, ընդհակառակը՝ օրըստօրե վատանում է: Դա այն պատճառով, որ Միացյալ Նահանգները միջամտել է մեր երկրի գործերին: Ներկայացված լինելով այստեղ՝ նրանք փորձում են օգուտ քաղել պատերազմից, և նրանց ներկայությունը մեր հարևան երկրների սրտով չէ »,- ասել է Նասերին:
Աֆղանստանի Ազգային ժողովի խորհրդարանի Ստորին պալատի ներկայացուցիչը ցավով նաև նշել է, որ Աֆղանստանի ներկայիս կառավարությունը և նախագահը «չեն կարող անկախ քաղաքականություն վարել», և բոլոր որոշումները նրանց փոխարեն կայացնում է Միացյալ Նահանգները, ինչը բացասական է ազդում երկրի անվտանգության վրա:
Բանն այն է, որ վերջերս Աֆղանստանում իրավիճակը կտրուկ սրվել է: Գրեթե ամեն օր տարբեր մասերում բախումներ են տեղի ունենում, որոնց արդյունքում զոհվում են զինվորականներ, ոստիկաններ, Ազգային անվտանգության ներկայացուցիչներ, խաղաղ բնակիչներ: Վերջին խոշոր հարձակումն իրականացվել է երկուշաբթի, ինչի հետևանքով առնվազն 15 ոստիկան է զոհվել:
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...
21:27 05.07.2025
BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումըBRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...
21:15 05.07.2025
Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ ՍաֆարյանՀեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...
21:05 05.07.2025
Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...