20:01 07.04.2018
ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի առեղծվածային թունավորման գործով հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում, թեև առեղծվածի բացահայտմանը դրանք չեն նպաստում, հակառակը, ամեն ինչ ավելի է խառնվում:
Նախորդ շաբաթվա սենսացիան, իհարկե, Սկրիպալի դստեր՝ Յուլյայի և նրա բարեկամուհու՝ Վիկտորյայի հետ հեռախոսային խոսակցության ձայնագրության հրապարակումն էր: Յուլյան ասել էր, որ իր վիճակը լավանում է, աստիճանաբար առողջանում է և հույս ունի շուտով լքել հիվանդանոցը: Նրա խոսքով՝ հայրը նույնպես «նորմալ» է զգում իրեն, «ոչ մի անուղղելի բան չի կատարվել»: Դա իսկապես սենսացիա էր, քանի որ նախորդ օրն էր աղջիկը գիտակցության եկել, իսկ հոր մասին բժիշկները հայտնել էին, որ դեռ անգիտակից վիճակում է, վիճակը «կայուն ծանր» է:
Սենսացիա էր նաև այն, որ թույնը, որով թունավորվել են Սկրիպալները, պարզապես ապրելու շանս չի թողնում:
Կատուն և ծովախոզուկները
Լոնդոնում ՌԴ դեսպանատունը դիմել էր Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին՝ խնդրելով տրամադրել Սկրիպալների տան 2 կատվի և 2 ծովախոզուկի մասին տեղեկություններ: Դա կարող էր լույս սփռել այն հարցի վրա, թե արդյոք տանը եղել է թունավոր նյութ: Ուրբաթ օրը The Mirror թերթը հայտնեց, որ Սկրիպալների տանը հայտնաբերվել են ծարավից սատկող երկու ծովախոզուկներ, իսկ սև պարսկական կատուն եղել է սթրեսային վիճակում: Կատվին տարել են ռազմական քիմիական լաբորատորիա՝ հետազոտելու, սակայն կենդանուն ստիպված են եղել քնեցնել:
Կորած թվիթը
Պաշտոնական Լոնդոնը մեղադրում է Ռուսաստանին նյարդապարալիտիկ «Նովիչոկ» թույնը օգտագործելու համար: Եզրակացությունը տրվել է ռազմական Պորտոն-Դաուն լաբորատորիայում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բազմիցս շեշտել է, որ Պորտոն-Դաունի մասնագետները համակարծիք են թույնի ռուսական ծագման վերաբերյալ: Այդ մասին բրիտանական ԱԳՆ-ն անգամ մարտի 22-ին թվիթ էր հրապարակել:
Արդեն ապրիլի 3-ին Պորտոն-Դաուն լաբորատորիան Twitter-ում ճշտել էր, որ «հայտնաբերված նյութը երբեք չի եղել և այժմ էլ չի գտնվում իրենց պատասխանատվության շրջանակում»:
Նույն օրը Sky News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ տեղեկությունը ճշտել էր Պորտոն-Դաունի տնօրեն Հարի Էյթքենը:
Դրանից հետո թվիթը հեռացվել էր:
Թույնի ստեղծման վայրը
Չնայած հակասություններին՝ բրիտանական ԶԼՄ-ները ոչ միայն պնդում էին, որ թույնը ռուսական է, այլև նշում էին ստեղծման կոնկրետ վայրը: The Sun պարբերականը հայտնել էր, որ Սկրիպալներին թունավորած նյարդապարալիտիկ գազը սինթեզվել է Արտաքին հետախուզական ծառայության լաբորատորիայում, որը գտնվում է Մոսկվայի Յասնևո շրջանում: The Times պարբերականն էլ նշել էր,որ թույնը ստեղծվել է Սարատովի շրջանի ռազմական գիտահետազոտական բազայում: Ապացույցներ առայժմ չկան:
16:24 07.07.2025
Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներԵրեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հաղարծին վանական համալիրի խաչմերուկում, բախվել են 50-ամյա Ժիրայր Գ․-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի, 35-ամյա Դավիթ Օ․-ի վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի և 38-ամյա Թաթուլ Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է պատնեշին և կողաշրջված հայտնվել […] ...
16:17 07.07.2025
Խաչանովը 1/4 եզրափակչում կհանդիպի 5-րդ ռակետի հետ․ ՈւիմբլդոնՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում աշխարհի 20-րդ ռակետը 6-4, 6-2, 6-3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կամիլ Մայխշակի (Լեհաստան, 109-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5-րդ ռակետ), ով հաղթել է Ջորդան Թոմփսոնին (Ավստրալիա, 44-րդ ռակետ)։ 29-ամյա […] ...
16:12 07.07.2025
Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանըՊեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր […] ...
16:07 07.07.2025
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի, Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
16:00 07.07.2025
Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համարԹուրքիայի դատախազները նոր գործ են հարուցել ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով թուրքական Minute հրատարակությանը։ Նոր հետաքննության համար հիմք են հանդիսացել քաղաքական գործչի հայտարարությունները հուլիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական […] ...
15:50 07.07.2025
Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթՇիրակի մարզի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում, պահում, ինչպես նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվել են կանեփի 163 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...