Ալեքսանդր Ուսիկը հատուկ մեթոդներով է պատրաստվում Ֆյուրիի դեմ ռևանշ մենամարտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+28.09 oC

Ալեքսանդր Ուսիկը հատուկ մեթոդներով է պատրաստվում Ֆյուրիի դեմ ռևանշ մենամարտին

21:36 17.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպեր ծանր քաշային կարգում հանդես եկող ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի թիմի ղեկավար Սերգեյ Լապինը խոսել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիի դեմ ռեւանշ մենամարտին պատրաստվելու ընթացքի մասին:

«Ռեւանշ մենամարտին նախապատրաստվելիս ներդրել ենք գիտական մեթոդ: Աշնանը մեր առցանց «Ready To Fight» հարթակը միավորվեց Լեհաստանի ինստիտուտի փորձագետների և Մայամիի համալսարանի մասնագետների հետ: Արդյունքում ուսումնամարզական ճամբար այցելեցին համաշխարհային մակարդակի գիտնականներ և բժիշկներ։

Մեր նպատակն է օպտիմալացնել մեր չեմպիոնի ֆիզիկական և ճանաչողական հմտությունները: Մենք ներկայացրել ենք նրա վիճակի բոլոր նրբություններին վերահսկելու առաջադեմ մեթոդները, մանրակրկիտ պլանավորել ամենօրյա գործունեությունը, մարզումները և սնվելը: Յուրաքանչյուր վարժություն նախատեսված է ռինգում Ուսիկի ուղեղը խթանելու համար»,- ասել է Լապինը talkSPORT-ին տված հարցազրույցում։

Ալեքսանդր Ուսիկի ու Թայսոն Ֆյուրիի տիտղոսային ռևանշ մենամարտը կկայանա դեկտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում: 37-ամյա Ուսիկը մարտին անցկացրած մենամարտում միավորներով հաղթել էր 36-ամյա Ֆյուրիին:

Ալեքսանդր Ուսիկը սուպեր ծանր քաշային կարգի WBC, WBA, WBO, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեպ Գվարդիոլայի հակառեկորդը

15:40 19.05.2025

Պեպ Գվարդիոլայի հակառեկորդը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձնական հակառեկորդ է գրանցել։ Այս մասին հաղորդում է Tribuna.com-ը: Կատալոնացի մասնագետն իր մարզչական կարիերայում առաջին անգամ մեկ մրցաշրջանում 16 պարտություն է կրել: Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել է «Քրիստալ Փելասին», որն իր պատմության մեջ առաջին անգամ խոշոր տիտղոս է նվաճել: ...

Լուրջ չենք վերաբերվում․ ԱԺ նախագահը՝ իմպիչմենտի գործընթացի մասին

15:35 19.05.2025

Լուրջ չենք վերաբերվում․ ԱԺ նախագահը՝ իմպիչմենտի գործընթացի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը լուրջ չի վերաբերվում պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «2018 թվականից այս կողմ մենք նմանատիպ գործընթացների ականատես ենք լինում և, անկեղծ ասած, լուրջ չենք վերաբերվում, որովհետև լուրջ ենք վերաբերվում միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի […] ...

Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք ու ռազմամթերք ապօրինի կրելու մեղադրանքով հետախուզվող անձի

15:29 19.05.2025

Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք ու ռազմամթերք ապօրինի կրելու մեղադրանքով հետախուզվող անձի

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված տվյալները, մայիսի 15-ի ժամը 9.15-ին Վերին Շենգավիթի 11-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդու: Մայիսի 12-ից նա հետախուզվում էր ապօրինի զենք կրելու և ռազմամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 12-18-ը

15:20 19.05.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 12-18-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիսի 12-18-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հովտային և նախլեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը և զարգացումը, լեռնային շրջաններում ավարտվել է հնդավորների ծաղկումը։ Արարատյան դաշտում առաջացել է բանջարանոցային մշակաբույսերի, նախալեռնային շրջաններում՝ կարտոֆիլի ծաղկաբույլերը։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ցողունակալման փուլում, տեղ-տեղ առաջացել են ծեղացողունի ներքին հանգույցները, […] ...

Արթուր Գալոյանի առաջին գոլը ՌԴ Պրեմիեր լիգայում

15:12 19.05.2025

Արթուր Գալոյանի առաջին գոլը ՌԴ Պրեմիեր լիգայում

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Տոլյատիի «Ակրոնը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հյուրերի գոլը 80-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որը Պրեմիեր լիգայում կարիերայում առաջին անգամ է դարապսի գրավումով աչքի ընկել։ «Դինամոն» 56 միավորով երրորդն է, «Ակրոնը»` 35 միավորով 9-րդը։   ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 16-19-ը

15:05 19.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 16-19-ը

Բացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 31 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 25 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 14 դեպք՝ խուլիգանության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 7 դեպք՝ […] ...

BACK_TO_TOP