Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+28.13 oC

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը

21:04 17.12.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է.

«Մենք բոլորս գնահատում ենք Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների ամրապնդման, զարգացման գործում: Կարծում եմ՝ սա նաև լավ առիթ է քննարկելու երկու երկրների հարաբերություններին առնչվող հարցեր:

Այս տարիների ընթացքում եղել են բազմաթիվ փոխադարձ այցեր, որոնք կրել են թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական բնույթ, մասնակցություններ տարբեր միջոցառումների, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում հանդիպումներ, որոնց արդյունքում ավելի ենք մոտեցել իրար: Նաև դրա ապացույցն է այն ներդրումների աճի ցուցանիշները, որոնք արձանագրվում են Արաբական Միացյալ Էմիրությունների, գործարարների կողմից: Այդ զարգացումը շատ դինամիկ կերպով ընթանում է: Մեր կողմից ցանկություն կա ընդլայնելու մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»:

Անվար Գարգաշն իր հերթին նշել է.

«Ցանկանում եմ, նախ և առաջ, փոխանցել ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի ողջույնները՝ ուղղված Ձեզ:

Ցանկանում եմ իմ երախտիքի խոսքը հղել Ձեզ ինձ ընդունելու համար: Մեր հարգանքը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ անկեղծ, բարեկամական և խորն է: Բնականաբար, երկկողմ հարաբերությունները զարգանում են, սակայն, ես նույնպես գտնում եմ, որ կան շատ ոլորտներ, որոնց զարգացման համար պետք է ջանքեր ներդնել, և մենք որպես Էմիրությունների ներկայացուցիչներ ամեն կերպ կաջակցենք այդ գաղափարի իրագործմանը»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև փոխգործակցության շարունակական ընդլայնման և զարգացման ուղղություններին և հնարավորություններին:

Կողմերը շեշտել են երկկողմ պատրաստակամությունը հնարավոր ջանքերը գործադրել տարբեր ուղղություններով՝ քաղաքական տնտեսական, առևտրաարդյունաբերական, տուրիստական և այլ ոլորտներում առկա գործակցային ներուժի լիակատար կյանքի կոչման համար:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահն Անվար Գարգաշին հանձնել է Պատվո շքանշան, որով նա պարգևատրվել էր Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավախախտում կատարած վարորդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

21:00 22.07.2025

Իրավախախտում կատարած վարորդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Արագածոտնի մարզի պարեկները հուլիսի 20-ին Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում ամրակապված չլինելու համար կանգնեցրել են «Չանգան» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ: Երևանի բնակիչ 59-ամյա վարորդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ: […] ...

Ժաննա Անդրեասյանն Աթենքում այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ

20:49 22.07.2025

Ժաննա Անդրեասյանն Աթենքում այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ

Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Դիմիտրիս Պրոտոպսալտուի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները, փորձի փոխանակման ծրագրերը և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը։ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է հիմնադրամի […] ...

Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտվել

20:40 22.07.2025

Երևանի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտվել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 15-ին Շիրակի փողոցում ձերբակալել և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 60 մլ մեթադոնային լուծույթով տարա։ «Ֆոլքսվագենը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ 23-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի […] ...

«Կամպ Նոուն», առնվազն մինչև 2026 թվականի հունվար պատրաստ չի լինի հանդիպումներ անցկացնելու համար

20:31 22.07.2025

«Կամպ Նոուն», առնվազն մինչև 2026 թվականի հունվար պատրաստ չի լինի հանդիպումներ անցկացնելու համար

«Բարսելոնայի» խորհրդանշական մարզադաշտը՝ «Կամպ Նոուն», առնվազն մինչև 2026 թվականի հունվար պատրաստ չի լինի հանդիպումներ անցկացնելու համար։ Ըստ AS-ի՝ վերակառուցման ձգձգված աշխատանքների պատճառով ակումբը ստիպված է եղել հրաժարվել նույնիսկ ավանդական Խոան Գամպերի գավաթի խաղարկությունը սեփական մարզադաշտում անցկացնելուց։ Ավելի վաղ ակումբի նախագահ Ժոան Լապորտան մի քանի անգամ հետաձգել էր մարզադաշտի բացման ժամկետները՝ վերջին անգամ խոստանալով մասնակի բացում […] ...

Զելենսկին Հունգարիային համարում է թշնամի․ Սիարտո

20:20 22.07.2025

Զելենսկին Հունգարիային համարում է թշնամի․ Սիարտո

Վլադիմիր Զելենսկին հունգարացիներին ընդունում է որպես թշնամիներ, սակայն Բուդապեշտը չի հանձնվի նրա սպառնալիքներին և դեռևս դեմ կլինի Կիևի՝ Եվրամիությանը միանալուն, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն։ «Նախագահ Զելենսկին ծայրահեղ թշնամաբար է տրամադրված Հունգարիայի, հունգարական ազգի, այդ թվում նկատմամբ։ Ես կցանկանայի հստակեցնել, որ որքան էլ նախագահ Զելենսկին սպառնա, Հունգարիան չի […] ...

Երաժշտարվեստի ոլորտում ունեցած ավանդի համար Կարինե Հովհաննիսյանը և Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալով

20:10 22.07.2025

Երաժշտարվեստի ոլորտում ունեցած ավանդի համար Կարինե Հովհաննիսյանը և Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալով

Հայկական երաժշտարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Հայաստանի պարի պետական անսամբլում ունեցած 35-ամյա գործունեության կապակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժիշտ-քանոնահար Կարինե Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Նվիրյալ աշխատանքի, հայկական ժողովրդական երգարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար երգիչ Վարդան Բադալյանը նույնպես […] ...

BACK_TO_TOP