Ինդոնեզիան հարկային արտոնություններ կտրամադրի էլեկտրոմոբիլների արտասահմանյան արտադրողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Ինդոնեզիան հարկային արտոնություններ կտրամադրի էլեկտրոմոբիլների արտասահմանյան արտադրողներին

23:52 17.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինդոնեզիան հարկային արտոնություններ կտրամադրի արտասահմանյան ընկերություններին, որոնք պլանավորում են երկրում էլեկտրոմոբիլներ արտադրել, հայտարարել է երկրի արդյունաբերության նախարար Ագուս Գումիվանգ Կարտասասմիտան։

Հաջորդ տարվա սկզբին նրանք կազատվեն ներմուծման տուրքերից, իսկ շքեղության ապրանքների վաճառքի հարկի դրույքաչափը կսահմանվի 15 տոկոս, գրում է South China Morning Post-ը։

Հարկային արտոնություններ կստանան նաև չինական BYD-ը և Guangzhou Automobile Group-ը (GAC):

Ինդոնեզիայի կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոմոբիլների ներքին արտադրության զարգացման ծրագրին և տարբեր խթաններ է առաջարկում օտարերկրյա ներդրողներին՝ նրանց ոլորտ ներգրավելու համար: Ինդոնեզիան ունի նիկելի հարուստ պաշարներ՝ առանցքային տարր, որն օգտագործվում է էլեկտրոմոբիլների մարտկոցների արտադրության մեջ։

Այս տարվա սկզբին հարավկորեական Hyundai Motor Co. և LG Energy Solutions-ը Ինդոնեզիայում բացեցին էլեկտրոմոբիլների մարտկոցների արտադրության առաջին գործարանը՝ դրա կառուցման մեջ ներդնելով 1,1 միլիարդ դոլար։

BYD-ն ինդոնեզական շուկա է մտել հունվարին երեք մոդելով՝ Seal, Atto 3 և Dolphin: Ընկերությունը հայտարարել է նաև Ինդոնեզիայում 1,3 միլիարդ դոլար ներդնելու իր մտադրության մասին, այդ թվում՝ էլեկտրոմոբիլների արտադրության գործարանի կառուցման մեջ, որը պետք է գործարկվի 2026 թվականի հունվարին և արտադրի տարեկան մինչև 150 հազար մեքենա։

Ապրիլին Aion-ը՝ GAC-ի էլեկտրական մեքենաների բաժինը, հայտարարեց իր մուտքի մասին Ինդոնեզիայի շուկա: Ընկերությունը համագործակցության պայմանագիր է կնքել ինդոնեզական Indomobil Group ավտոարտադրողի հետ։

2030 թվականին Ինդոնեզիան նախատեսում է տարեկան արտադրել մոտ 600 հազար էլեկտրոմոբիլ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 24.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

23:51 23.05.2025

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

23:43 23.05.2025

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

23:34 23.05.2025

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

23:26 23.05.2025

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...

BACK_TO_TOP