22:44 18.12.2024
Ադրբեջանի իշխանությունները չեն բացառում, որ շուտով երկրում կսկսվի ատոմակայանի կառուցումը: ԱԷԿ-ի կառուցման հավանականության մասին ասել է Իլհամ Ալիևը՝ Ռուսաստանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Որքանո՞վ է հավանական: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Թեև Ալիևն այդ հարցազրույցում հիշեցրել է, որ Ադրբեջանն ունի գազի՝ 2.5 տրիլիոն խորանարդ մետր հաստատված ծավալներ և 1.5 մլրդ տոննայի նավթի ծավալներ, այնուամենայնիվ, ատոմակայան կառուցելու գաղափարն Ադրբեջանում քննարկվում է:
Այսպես է բացատրվում. քանի որ կա ընդհանուր միջազգային տենդենց, որ միջուկային էներգիան հեռանկարային ոլորտ է, իսկ Ադրբեջանը, որպես «առաջադեմ» երկիր, հետևում է այդ տենդենցին և ևս չի բացառում իր համար ատոմակայանի կառուցումը:
Այդ է պատճառը, ինչպես Ալիևն է ասել, որ հանձնարարություն է տվել քննել և լուծում տալ միջուկային փոքր ռեակտորներ կառուցելու հարցին:
Միաժամանակ նա ասել է, որ մտադիր չէ սեփական ռեսուրսներով կառուցել այդ ատոմակայանը, այլ ակնկալելու է, որ օտար երկրները առաջարկեն իրենց ծառայությունը՝ ներդրումների հարցում:
Ըստ էության, սա հրավեր է օտար երկրներին՝ հայտեր ներկայացնելու: Եվ այն, որ այդ հարցազրույցը տրվել է ռուսաստանյան պետական հեռուստաընկերությանը, իհարկե, առաջին հերթին պետք է ընկալել որպես հրավեր «Ռոսատոմին»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ալիևը պահանջում է, որ Հայաստանը նոր ԱԷԿ չկառուցի ու միաժամանակ ինքն է մտադիր կառուցել: Ինչի՞ մասին են վկայում ԱԷԿ կառուցելու Ալիևի պլանները և ինչպե՞ս են դրանք գնահատում բնապահպանները:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:20 30.04.2025
Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը․ ԷնրիկեՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ՉԼ կիսաեզրափակչում «Արսենալի» հետ առաջին խաղը: «Ինձ համար հաճելի է տեսնել, թե ինչպես է իմ թիմը ցույց տալիս այն աշխատանքը, որ կատարում ենք ամեն օր: Սա էմոցիոնալ հանդիպում էր, քանի որ բարդ էր խաղալ նման մթնոլորտում: Գոլը մեզ մեծ վստահություն հաղորդեց: Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը: […] ...
15:15 30.04.2025
Կապահովվեն Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսերըԿառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, որով կապահովվի Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության, նստավայրը՝ Մասկատ, պահպանման ծախսերը: Գումարից հիմնական մասը կհատկացվի ԱԳՆ բյուջեից, իսկ մնացածը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։ Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը: Այն […] ...
15:11 30.04.2025
Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերըԿառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերի հետ կապված որոշ հարաբերությունների կարգավորման նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը հայտարարատուին փոխհատուցվում են նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի […] ...
15:08 30.04.2025
Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համարԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրեր՝ 1 մլրդ 682 մլն դրամի չափով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր: […] ...
15:03 30.04.2025
Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում դրսևորած ոչ սպորտային պահվածքի համար որակազրկվել է 6 խաղով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալի» ֆուտբոլիստներից երկու խաղով որակազրկվել է Լուկաս Վասկեսը, իսկ Ջուդ Բելինգհեմի կարմիր քարտը չեղարկվել է. անգլիացին ոչ մի հանդիպում բաց չի թողնի։ Հիշեցնենք, որ Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ խաղի լրացուցիչ […] ...