17:12 20.12.2024
2024 թ․ դեկտեմբերին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացավ արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել է 1920-ական թթ․։ Նվիրատաուն բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, Կալիֆոռնիայի պետական համալսարանի (Նորթրիջ, ԱՄՆ) դասախոս Վահրամ Շեմասյանն է։ Նա գորգը ձեռք է բերել էլետրոնային աճուրդից։
Գորգը բուսածաղկային հորինվածքով է, երիզված հինգ գոտով, որի գեղազարդման համակարգում օգտագործված են Սպահանաի դպրոցի ավանդույթները։ Այն գործվել է Մերձավոր Արևելքի ամերիկյան որբանոցում 1923 թ․ ստեղծված գորգագործական ֆաբրիկայում, որտեղ շուրջ վեց տարիների ընթացքում` (1923-1929) ստեղծվել էավելի քան 3200 գորգ։ Ֆաբրիկայի ստեղծան նախաձեռնողը շվեյցարացի միսիոներ, Ղազիրի իգական որբանոցի տնօրեն Յակոբ Քյունցլերն է, որը իր հայանպաստ գործունեության համար արժանացել է «Հայ որբերի հայր» կոչմանը, նրան իր որբուհիները դիմում էին «պապա»։ Ֆաբրիկայի աշխատանքները ղեկավարում էր ուրֆացի Հովհաննես Թաշճյանը։
Հատկանշական է, որ ուղիղ 99 տարի առաջ՝ 1925 դեկտեմբերի 4-ին, նմանատիպ մի գորգ՝ գործված Ղազիր հայ որբուհիների կողմից նվիրաբերվել է ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին(1923-1929)։ Գորգի հակառակ կողմում գրված էր․ «Պատրաստված է հայ աղջիկների կողմից Սիրիայի Ղազիր քաղաքում գտնվող Մերձավոր Արևելքի նպաստամատույցի որբանոցում և ներկայացվել որպես «Ոսկե Կանոն»-ի երախտագիտության նշան նախագահ Քուլիջին» ( “Made by Armenian girls in the Ghazir, Syria, orphanage of the Near East Relief and presented as Golden Rule token of appreciation to president Coolidge”)։
Թանգարանի ստեղծումից ի վեր ՀՑԹԻ-ի հավաքածուի մեջ գտնվում են նաև տարբեր երկրների նվիրատուների կողմից ստացված Ղազիրի որբանոցի սանուհիներին առչվող այլ թանգարանային առարկաներ՝ օրինակ լիբանանահայ բժիշկ Հրայր-Մկրտիչ Սրապյանից ստացված նամանտիպ գորգը՝ գործված որբուհիների կողմից (2017), Արշակ Դավիդյանից ստացված Վերժին Ակոջանյանի Ղազիրի որբանոցի բաղնիքի գոտկաշորը (2013), Բրունո Թադևոսյանի կողմից՝ Նոյեմզար Ջիվելեկյանի գորգագործի վկայականը:
18:30 17.05.2025
Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...
18:22 17.05.2025
Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելըԻսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում պայթեցրել են 2 կմ երկարությամբ թունելը, որը պատկանում է արմատական ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողության ընթացքում տարածքում տասնյակ զինված արմատականներ են ոչնչացվել։ «Գազայի հատվածի հյուսիսում գործողության ընթացքում զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել են ահաբեկչական ստորգետնյա ռազմավարական թունելը՝ մոտ երկու կիլոմետր […] ...
18:10 17.05.2025
Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումներըԼիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...
17:48 17.05.2025
Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդըԷբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...
17:37 17.05.2025
ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել ՈւկրաինաԱՄՆ-ը կարող է Ուկրաինա ուղարկել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ներկայացուցիչներին ֆինանսական օգնության աուդիտի համար, գրում է American Thinker-ը։ «Կարծում եմ, որ հաշվի առնելով դրա անբասիր հեղինակությունը, մենք պետք է այս աուդիտի աշխատանքը հանձնենք Պետական արդյունավետության դեպարտամենտին: Ուկրաինայում նա կարող է մեզ միլիարդներ վերադարձնել»,- ասվում է հոդվածում։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ […] ...