Աբխազիայի խորհրդարանում փոխհրաձգությունը չի կանխվել՝ պատգամավորներին խուզարկելու իրավունքի բացակայության պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Աբխազիայի խորհրդարանում փոխհրաձգությունը չի կանխվել՝ պատգամավորներին խուզարկելու իրավունքի բացակայության պատճառով

23:54 20.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աբխազիայի Պետական անվտանգության ծառայությունը չգիտի, թե ինչպես է ատրճանակը, որով պատգամավոր Ադգուր Խարազիան գնդակահարել է իր գործընկեր Վախթանգ Գոլանձիային և վիրավորել մեկ այլ պատգամավոր Կան Կվարչիային, հայտնվել խորհրդարանի նիստերի դահլիճում։

Ինչպես լրագրողներին ասել է Պետական անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Դբարը, պատգամավորները հատուկ սուբյեկտներ են, և «Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն իրավունք չունեն ստուգել նրանց մոտ արգելված նյութերի և հրազենի առկայությունը»։
«Հետևաբար, չենք կարող ասել, թե ինչպես է ատրճանակը բերվել խորհրդարանի նիստերի դահլիճ»,- ասել է Դբարը։

Պատասխանելով խորհրդարանի պատերի ներսում հնչած կրակոցներից հետո անվտանգության աշխատակիցների գործողությունների մասին հարցին՝ նա նշել է, որ «անվտանգության աշխատակիցները փորձել են առաջին բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին և օգնել տուժածներին շտապ տեղափոխել հիվանդանոց»։

Նախօրեին Աբխազիայի Ժողովրդական ժողովում հանքարդյունաբերության արգելման հարցի շուրջ քննարկման ժամանակ հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի արդյունքում սպանվել էր պատգամավոր Գոլանձիան։ Ըստ ականատեսների՝ բանավոր վիճաբանությունից հետո պատգամավոր Խարազիան հանել է ատրճանակը և կրակել պատգամավոր Կվարչիայի ուղղությամբ։ Պատգամավոր Գոլանձիան փորձել է բաժանել միջադեպի մասնակիցներին և գլխից մահացու վիրավորվում է ստացել։ Գոլանձիային տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Կվարչիան վնասվածքով հոսպիտալացվել է։ Խարազիան դեպքի վայրից դիմել է փախուստի։

Աբխազիայի օրենսդրության համաձայն՝ Աբխազիայի Ժողովրդական ժողովի պատգամավորն ունի անձեռնմխելիություն իր լիազորությունների ողջ ընթացքում և չի կարող ենթարկվել քրեական կամ վարչական պատասխանատվության, կալանավորվել, ձերբակալվել, հարցաքննվել կամ խուզարկվել, եթե չի բռնվել հանցանքի վայրում։ Պատգամավորը անև չի կարող ենթարկվել անձնական խուզարկության։ Բացառություն կարելի է անել միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ապահովելու ուրիշների անվտանգությունը։

Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գլխավոր դատախազությունը, դատարանի եզրակացության արդյունքներով, Աբխազիայի խորհրդարան կուղարկի Խարազիային պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական գործ հարուցելու համաձայնություն տալու առաջարկություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

23:34 23.05.2025

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

23:26 23.05.2025

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

23:18 23.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

Մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...

ԱԶԲ-ն մասամբ ֆինանսավորում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը

23:10 23.05.2025

ԱԶԲ-ն մասամբ ֆինանսավորում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը մասամբ ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալի խոսքերով՝ նախատեսվում է մինչև տարեվերջ շահագործման հանձնել Երևան–Գյումրի հատվածը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Լեգե՛նդ, սիրում եմ քեզ․ Ռոդրիգոն՝ Մոդրիչին

23:01 23.05.2025

Լեգե՛նդ, սիրում եմ քեզ․ Ռոդրիգոն՝ Մոդրիչին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն արձագանքել է Լուկա Մոդրիչի՝ ակումբից հեռանալու լուրին: «Հայրիկ, այսօր շատ տխուր օր է ինձ և բոլոր մադրիդցիների համար: Մենք իմացանք, որ դու շուտով 10 համարով խաղադաշտում չես լինելու: Դժվար է բառերով ասել, թե ինչ մեծ նշանակություն ես ունեցել այն պահից, երբ ես տեղափոխվեցի այս ակումբ: Սովորել եմ քեզանից և՛ դաշտում, և՛ […] ...

ՏԿԵ նախարարը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին

22:52 23.05.2025

ՏԿԵ նախարարը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին

Սյունիքի մարզում այսօր հետևել եմ Հայաստան – Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP